Այսօրվանից ամբողջությամբ ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրառումն օգուտներ կբերի Հայաստանի արդիականացման և բարեփոխումների առաջմղման առումով. Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ
Թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի քաղաքացիներն ու գործարարներն արդեն օգտվել են պայմանագրի մասերի ժամանակավոր կիրառումից՝ նշված է հայտարարության մեջ, և «դրա ամբողջական կիրառումն ու արդյունավետ իրականացումն ավելի շատ օգուտներ կբերեն, մասնավորապես, Հայաստանի արդիականացման և բարեփոխումների առաջմղման առումով: