Artsakhpress

Քաղաքական

Կոչ ենք անում միջազգային հանրությանն Ադրբեջանին պարտադրել անհապաղ և լիարժեք կերպով կատարել Ժնևի բոլոր կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները. ԱԳՆ հայտարարությունը

Կոչ ենք անում միջազգային հանրությանն Ադրբեջանին պարտադրել անհապաղ և լիարժեք կերպով կատարել Ժնևի բոլոր կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները. ԱԳՆ հայտարարությունը

Կոչ ենք անում միջազգային հանրությանն Ադրբեջանին պարտադրել անհապաղ և լիարժեք կերպով կատարել Ժնևի բոլոր կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները. ԱԳՆ հայտարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը` ստորև.
 
«Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում, միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է և ոչ մի քննադատության չի դիմանում:
 
Պաշտոնական Բաքվի մոգոնած դիրքորոշումն առ այն, որ իր կողմից պահվող հայ զինծառայողները ռազմագերիներ չեն, քանի որ գերեվարվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանին չի ազատում Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայով ստանձնված պարտավորություններից: Որպես Ժնևի կոնվենցիաների կողմ՝ Ադրբեջանը չի կարող կամայականորեն փոխել տվյալ անձանց կարգավիճակը՝ խուսափելու միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված միջազգային պարտավորություններից։ Միջազգային մարդասիրական իրավունքը (jus in bello) պահպանելու և դրա պահպանումն ապահովելու Ադրբեջանի պարտավորության վրա չեն ազդում ուժ  կիրառելու կանոններին (jus ad bellum) վերաբերող փաստարկները, որոնք կարգավորվում են այլ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ ՄԱԿ Կանոնադրությամբ: Պետությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները պահպանելու պարտավորությունը բացարձակ է և որևէ կերպ կախված չէ ուժի կիրառման օրինականության մեկնաբանումից:
 
Իր փաստարկներում առ այն, որ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ չեն, Ադրբեջանը բացահայտ կերպով խեղաթյուրում է փաստերը և ցուցաբերում աղաղակող անպատժելիություն։ Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Նրանք  իրենց դիրքերում էին՝ համաձայն Եռակողմ հայտարարության առաջին կետի պահանջի։ Այդ 64 զինծառայողների գերեվարումն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության՝  ռազմական գործողությունների լիակատար դադարեցնելու հստակ պահանջի խախտման ուղղակի հետևանքն է։
 
Միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորություններից խուսափելու  նպատակով ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ադրբեջանի փորձը բառային լարախաղություն է, որը ակնհայտ է դառնում հենց այն փաստով, որ 2020 թ․ դեկտեմբերին գերեվարված զինծառայողներից բացի Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է նաև հայրենիք վերադարձնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով։
 
Ադրբեջանի բացահայտ խուսափումը հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իր պարտավորություններից ոչ միայն հակասում է Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի պահանջներին, այլ նաև գերիների կարգավիճակը հավասարեցնում է պատանդների կարգավիճակին: Ակնհայտ է, որ Ադրբեջանը վերոհիշյալ անձանց պահում է՝ օգտագործելու նրանց որպես լծակ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ իր ռազմավարական նպատակների իրագործման համար։ 
 
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նամակներ է հղել ՄԱԿ և ԵԽ մասնագիտացված մարմիններ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման շարունակման վերաբերյալ մանրամասն վերլուծությամբ: Նամակներում հանգամանորեն բացատրվում է, թե ինչու այլ պետության հետ վեճ ունեցող պետության զինված ուժերի զինծառայողները հակառակորդի կողմից գերեվարվելու դեպքում իրավունք ունեն ստանալ ռազմագերու կարգավիճակ՝ անկախ այն բանից, թե այդ պետությունների միջև լայնամասշտաբ ռազմական գործողություններ ընթանում են, թե ոչ:
 
Նման կարծիքի են նաև միջազգային մասնագիտացված կառույցները, որոնք կոչված են հետևելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը: Իրականում այդ կառույցները և՛ բաց հայտարարություններում, և՛ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փակ հանդիպումների ժամանակ բազմիցս պահանջել են անհապաղ ազատել Ադրբեջանի կողմից գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այդ պահանջները կատարելուց։
 
Համաձայն Եռակողմ հայտարարության և Ժնևի կոնվենցիաների դրույթների՝ պահանջում ենք Ադրբեջանի իշխանություններից սեփական խախտումներն ապօրինի հայտարարություններով արդարացնելու փոխարեն կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ համաձայն Ժնևի բոլոր կոնվենցիաների առաջին հոդվածի՝ Ադրբեջանին պարտադրել անհապաղ և լիարժեք կերպով կատարել Կոնվենցիաներով սահմանված իր պարտավորությունները»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search