ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
Վալենտինա Մատվիենկոն խոսել է Արարատ Միրզոյանի հետ
«Դաշնային խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանում (հայաստանյան – խմբ.) իրադարձությունները համարում են երկրի ներքին գործ և հույս ունեն, որ իրավիճակը կկարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով», – ասված է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Իր հերթին, Դաշնային խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել խորհրդարանական գծով աջակցել այս մարդասիրական խնդրի լուծմանը », – ասված է հաղորդագրության մեջ: