Փետրվարի 20-25 կայացել է «Կամերտոն-Սոլիստ» ժողովրդական երգի և ազգային նվագարանների կատարողական արվեստի միջազգային 2-րդ առցանց մրցույթ-փառատոնը։
«Կամերտոն-Սոլիստ» միջազգային 2-րդ առցանց մրցույթ-փառատոնում արցախցիները մրցանակային տեղեր են զբաղեցրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 Մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մրցույթի կազմկոմիտեի ներկայացուցիչ Նունե Սամսոնյանը նշեց, որ փառատոնն Արցախից ունեցել է 15 մասնակից որոնց մեծ մասը գրավել է մրցանակային տեղեր:
Փառատոնում հաջողություններ արձանագրած Մարտունու Արվեստի դպրոցի վոկալի դասատու Զարինե Մուսայելյանը մեզ հետ զրույցում բարձր գնահատեց աշակերտների պատասխանատվությունն ու երաժշտական ունակությունները և համոզմունք հայտնեց, որ դպրոցի հաջողությունները այսքանով չեն սահմանափակվի:
«Կփորձենք Արցախի շենացման գործում ունենալ մեր ներդրումը՝ զենք դարձնելով մշակույթը»,-նշել է մեր զրուցակիցը: