ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեսակամրջի համար:
Կրեմլից հաստատել են, որ Պուտինի և Էրդողանի միջև տեսակամուրջ է նախապատրաստվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 Մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեսակամուրջ կայանալու է «Ակույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի առթիվ, փոխանցում է tert.am-ը:
«Այո, իսկապես արարողություն է նախապատրաստվում «Ակույու» ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության հիմնական փուլի մեկնարկի առթիվ: Մշակվում է նախագահներ Էրդողանի և Պուտինի միջև հեռուստակամուրջ կազմակերպելու հավանականությունը»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Թուրքիայի էնեգետիկայի հարցերով նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել էր, որ մարտի տասին ակնկալում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առցանց մասնակցությունը շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը:
Նշվում է, որ այլ բանակցություններ նախագահների միջև չեն նախատեսվում: