Artsakhpress

Միջազգային

«Բայդենն ԱՄՆ-ի պատմության մեջ վատագույն նախագահն է»․ Թրամփ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնը լքելուց հետո առաջին հրապարակային ելույթում հայտարարել է, որ գործող նախագահ Ջո Բայդենն արդեն հասցրել է դառնալ ԱՄՆ-ի պատմության վատագույն նախագահը:

«Բայդենն ԱՄՆ-ի պատմության մեջ վատագույն նախագահն է»․ Թրամփ

«Բայդենն ԱՄՆ-ի պատմության մեջ վատագույն նախագահն է»․ Թրամփ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 Մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայնում է Tert.am-ն։
«Մենք բոլորս գիտեինք, որ Բայդենի վարչակազմը վատն է լինելու, բայց մեզնից ոչ ոք նույնիսկ պատկերացում չուներ, որ այսքան վատը կլինեն և այսքան հեռուն կգնան։ Բայդենը երբեք այդ մասին չի ասել։ ԱՄՆ-ի ժամանակակից պատմության բոլոր նախագահներից Ջո Բայդենն ունեցել է կառավարման ամենաաղետալի առաջին ամիսը․ դա ճշմարտություն է»,- ասել է նա Օրլանդոյում տեղի ունեցած պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում՝ հավելելով, որ «Բայենն արդեն հասցրել է դառնալ ԱՄՆ-ի պատմության վատագույն նախագահը»։
Նրա խոսքով՝ «Բայդենի վարչակազմն արդեն ապացուցել է, որ դեմ է աշխատատեղերին, էներգետիկային, կանանց, գիտությանը»։
Իր ելույթում Թրամփը նաև քննադատել է Բայդենի՝ կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին  վերադառնալու մասին որոշումը։
«Ջո Բայդենն ԱՄՆ-ին վերադարձրել է կլիմայի վերաբերյալ շատ անարդար և թանկարժեք փարիզյան համաձայնագրին՝ առանց քննարկելու ավելի շահավետ գործարքի կնքման հնարավորությունը։ Ի՞նչ օգուտ կա դրանում, երբ մենք օգտագործում ենք մաքուր էներգառեսուրսներ, իսկ Չինաստանը՝ ոչ, Ռուսաստանը՝ ոչ, Հնդկաստանը՝ ոչ»,- հայտարարել է Թրամփը։
Նախօրեին ելույթի ընթացքում Թրամփը նաև կոչ էր արել երկրում ընտրական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև հայտարարել էր 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու հնարավորության մասին։
«Այս ընտրությունները կեղծվել են։ Գերագույն դատարանը և մյուս դատարանները ոչինչ չարեցին դրա դեմ։ Անհրաժեշտ է ընտրական բարեփոխումներ իրականացնել։ Չենք կարող թույլ տալ, որ նման բան էլի տեղի ունենա»,- ասել էր Թրամփը։
Սպիտակ տան նախկին ղեկավարը նաև հայտարարել էր, որ 2024-ի նախագահական ընտրություններում կարող է կրկին առաջադրել իր թեկնածությունը։
«Ո՞վ գիտի, գուցե որոշեմ նրանց հաղթել նաև երրորդ անգամ», - հայտարարել էր Թրամփը:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի շենքում անկարգություններ հրահրելու մեղադրանքով հունվարի 13-ին 232 կողմ և 197 դեմ ձայներով Թրամփի նկատմամբ իմփիչմենթ էր հայտարարել:
Սակայն ավելի ուշ, չհավաքելով նախկին նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ ձայները, Սենատն արդարացրել էր նրան։ Ընդ որում, հանրապետական 7 սենատորներ աջակցել են այդ գործընթացին, ադ թվում ՝ Մակքոնելը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search