Artsakhpress

Հասարակական

Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցը ոգեկոչվել է Բուխարեստի Մայր Տաճարում

Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 28-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հանդիսապետությամբ հավարտ Ս. Պատարագի Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար:

Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցը ոգեկոչվել է Բուխարեստի Մայր Տաճարում

Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցը ոգեկոչվել է Բուխարեստի Մայր Տաճարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՀոգեհանգստի արարողությանը մասնակցել են Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, քահանայից դասը, հավատացյալներ:
Ինչպես տեղեկացնում են Ռումանիոյ հայոց թեմի մամուլի դիվանից, այդ առիթով հրապարակվել է Սրբազան Հոր խոսքը, ուր թեմակալ առաջնորդն անդրադառնում է Սումգայիթյան դաժան ու անմարդկային իրադարձություններին, շեշտում հատկապես Սփյուռքի կարևոր դերակատարությունն ու ներգրավվածությունը համահայկական գործընթացներում՝ մասնավորապես նշելով. «Հայ ժողովուրդը, լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը և կանգնած լինելով քաղաքակրթության ձևավորման ակունքներում, անցել է բազմաթիվ փորձությունների միջով, տեսել ավերածություններ ու արյունահեղություն, պայքարել է ու նահատակվել՝ կերտելով պատմության փառավոր էջեր:
Պատմության կերտման այդ ճանապարհին տարբեր ազգեր ու կայսրություններ վտանգի տակ են դրել հայության և հայոց պետականության գոյության իրողությունը, բայց այսօր այդ կայսրությունները վերացել են քարտեզի վրայից, իսկ հայ ժողովուրդը շարունակում է ապրել ու արարել: Այս օրերին, երբ թերթում ենք Մեր պատմության մռայլ էջերը, ապա տեսնում ենք, որ 1988թ. փետրվարի վերջին, արհեստականորեն ստեղծված Ադրբեջան կոչվող պետությունն իր բարբարոս հրոսակներով դարձյալ փորձեց լռեցնել ու ճնշել հային: Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդը, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը, ցնցեց, բայց համապատասխան գնահատանքի չարժանացավ: Սումգայիթում հայերի զանգվածային կոտորածների միջոցով փորձեցին վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից, բայց չհաջողեցին: Արցախ աշխարհը ազատագրվեց բարբարոսների լծից:
Սակայն պետական մակարդակով հայատյաց քաղաքականությունը և քարոզչությունը շարունակվեց ու շարունակվում է մինչ օրս: Սումգայիթում ադրբեջանցիների անմարդկային դաժանություններն ըստ արժանվույն չդատապարտվեցին, ինչի արդյունքում հաջորդեցին  2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը, կացնահարումը քնած ժամանակ Ռամիլ Սաֆարովի կողմից, 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմի և 2020թ. 44-օրյա պատերազմի դեպքերը, երբ ադրբեջանցի հրոսակները, ներխուժելով սահմանամեձ հայկական գյուղեր, անմարդկայնորեն կտտանքների էին ենթարկում տեղի բնակչությանը կամ գլխատում ու սպանում էին հայ ռազմագերիներին:
Թեև 44-օրյա պատերազմի հետևանքով Մեր պատմական Հայրենիքի անբաժանելի մաս կազմող Արցախ աշխարհում տարածքային կորուստներ ունեցանք, հազարավոր զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ, թշնամու կողմից կատարվեցին բարբարոսություններ ու ռազմական հանցագործություններ, դարձյալ փորձեցին ծնկի բերել հայ ժողովրդին և վախեցնել, բայց չհաջողեցին: Քանզի Մենք չենք ընկրկելու, շարունակելու ենք պայքարել պատմական արդարության ու տարածքների, Մեր հարյուրավոր վանքերի ու եկեղեցիների, բոլոր սրբությունների պահպանման ու վերադարձի համար: Թեև ճակատամարտում պարտվեցինք, բայց պատերազմում հաղթանակն անկասկած Մերն է լինելու: Պատմության ընթացքում հայ ժողովուրդը շատ անգամ միգուցե փոքր ճակատամարտերում տանուլ է տվել, բայց պատերազմում մշտապես հաղթել է, որի վառ ապացույցը այսօրվա Մեր գոյության փաստն է աշխարհի քարտեզի վրա:
Այսօր փորձ է արվում ճնշում գործադրել մասնավորապես Սփյուռքի վրա և Մեր օրակարգից դուրս մղել Հայոց Ցեղասպանության ճանաչման, Սումգայիթի կամ Բաքվի ջարդերի միջազգայնորեն դատապարտման հարցերը: Սակայն Մենք չպետք է սադրանքների տրվենք, պետք է շատ արագ ուղղենք մեր ողնաշարը և մեր առաջնային խնդիրները պետք է լինեն շարունակել հայության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների մասին բարձրաձայնել միջազգային ատյաններում:                                 
Վերջին պատերազմը ապացուցեց մեկ անգամ ևս, որ կողք-կողքի հաշտ ու հեմարաշխ ապրելու ադրբեջանական իշխանությունների լոզունգը զուտ դատարկ քարոզչություն է և միջազգային հանրության ուշադրությունը շեղելու միջոց: Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կարթնանա վերջին իրադարձություններից հետո և ըստ արժանվույն, համարժեք գնահատական կտա Սումգայիթյան արյունոտ ջարդերին՝ դատապարտելով այդ վայրագությունների հեղինակներին:
Գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակների հիշատակի առջև և աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը»:
Հավարտ Հոգեհանգստյան արարողության ծաղկեպսակ է զետեղվել եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search