Artsakhpress

Սփյուռք

Նուբար Աֆեյանի ընկերությունը գիտնականների հետ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրա

Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության գիտնականների հետ միասին աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ փորձարարական պատվաստանյութի վրա եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության իր գլոբալ նպատակը մեծացրել է այս տարի մինչեւ 100 մլն դեղաչափ:

Նուբար Աֆեյանի ընկերությունը գիտնականների հետ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրա

Նուբար Աֆեյանի ընկերությունը գիտնականների հետ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ամերիկյան բիոտեխնոլոգիական ընկերությունն արտադրել է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի համար հումք, որն առաջին անգամ հայտնաբերվել է ՀԱՀ-ում եւ կարող է ավելի կայուն լինել գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ, նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը պատվաստանյութն ուղարկել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտներ, որոնք օգնել են մշակել արդեն գոյություն ունեցող Moderna-ի պատվաստանյութը, լրացուցիչ ուսումնասիրության համար, փոխանցում է news.am-ը:
Moderna-ն մշակում է վիրուսի նոր շտամների դեմ պայքարի մի քանի հնարավոր մեթոդներ:
Դրանց է դասվում պատվաստման լրացուցիչ դեղամիջոցը, որն ուղղված է ներկայումս Հարավային Աֆրիկայում տարածված եւ ամբողջ աշխարհում տարածվող շտամի դեմ, պատվաստման համակցված տարբերակ, որն իրենից ներկայացնում է փորձարարական դեղամիջոցի հետ զուգակցված COVID-19-ի դեմ արդեն գոյություն ունեցող պատվաստանյութի ներարկում եւ լրացուցիչ պատվաստում՝ ի հավելումն ընթացիկ պատվաստանյութի, որը ներարկվում է երկու դեղաչափով, հայտնել են ընկերությունից:
Ընկերությունը կօգտագործի նաեւ իր փորձարարական պատվաստանյութը եւ համակցված պատվաստումը որպես կորոնավիրուսի դեմ առաջնային պատվաստանյութ՝ երկու դեղաչափ ներարկելով այն մարդկանց, ովքեր դեռ չեն պատվաստվել եւ չեն վարակվել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել՝ առանց ուղեկցող հիվանդությունների

Search