Artsakhpress

Տնտեսական

Արցախի առկա վարելահողերի ճիշտ կառավարումը հնարավորություն կտա ապահովել պարենային անվտանգությունը

Արցախում գյուղատնտեսության ոլորտում առկա ներուժի ռացիոնալ կանոնակարգման և օգտագործման համար էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը մի շարք ծրագրեր է մշակել գյուղատնտեսության ոլորտում:

Արցախի առկա վարելահողերի ճիշտ կառավարումը հնարավորություն կտա ապահովել պարենային անվտանգությունը

Արցախի առկա վարելահողերի ճիշտ կառավարումը հնարավորություն կտա ապահովել պարենային անվտանգությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:
«Գարնանացանի աշխատանքներին ընդառաջ՝ մասնավորապես գարնանացան մշակաբույսերի մշակությունը խրախուսելու նպատակով, նախատեսվում է 50-70 տոկոսով սուբսիդավորել ձեռք բերվելիք սերմացուների արժեքը: Բացի այդ, նախատեսվում է գարնանացան մշակաբույսերի բերքի մթերման դիմաց հողօգտագործողներին տրամադրել լրավճար՝ յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 10-50 դրամի չափով՝ կախված մշակաբույսի տեսակից: Պտղատու այգիների հիմնումը խրախուսելու նպատակով՝ պայմանավորված մշակության եղանակով ու պտղատեսակով, յուրաքանչյուր 1 հեկտարին տրամադրվում է. ավանդական եղանակով մշակության դեպքում՝ 100 հազարից մինչև 1 միլիոն դրամ, իսկ  ինտենսիվ եղանակով մշակության դեպքում՝ 150 հազարից 2 մլն դրամ»,- մանրամասնեց Ավետիսյանը:
Բանջարաբոստանային բույսերի մշակությունը և դրանց ինքնաբավության մակարդակի ապահովումն Արցախում նախատեսվում է հիմնականում իրականացնել ինովացիոն տեխնոլոգիաներով հագեցված ջերմոցային տնտեսությունների հիմնման միջոցով:
«Պետությունը նախատեսել է ծախսերի մինչև 50 տոկոսի անհատույց փոխհատուցում՝ նվազագույնը 2 500 քառակուսի մետր տարածքով ջերմոցի համար: Բաց գրունտում բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության համար ևս նախատեսվում է աջակցություն՝ 300 հազար դրամի չափով: Անհատույց կարգով լրավճարի տրամադրում է նախատեսվում ծխախոտագործության համար՝ 1 կիլոգրամի դիմաց 20 դրամի չափով»,-հայտնեց փոխնախարարը:
Անդրադառնալով պատերազմի ավարտից հետո շրջանառվող այն տեսակետին, ըստ որի Արցախի վերահկսողության ներքո գտնվող հողային ֆոնդն այլևս չի կարող լուծել պարենային անվտանգության խնդիրը, փոխնախարար Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ  մի շարք վիճակագրական ցուցանիշներ ցրում են այդ մտահոգություններն ու շեշտադրում հնարավոր լուծումները:
«Նախնական հաշվարկներով պատերազմից հետո Արցախում առկա է շուրջ 35 հազար հեկտար վարելահող: Ցավոք, աշնանացանի աշխատանքների անցկացման օպտիմալ ժամանակահատվածը համընկնել է պատերազմական գործողությունների հետ: Այնուամենայնիվ, հնարավորինս սեղմ ժամկետներում հանրապետության տարածքում իրականացվել է շուրջ 20 հազար հա հացահատիկային մշակաբույսերի ցանք, այդ թվում՝ 11 հազար հա ցորեն, 9000 հա գարի: Հարկ է նշել, որ աշնանացան մշակաբույսերի սերմերը (էլիտա և առաջին վերարտադրության սերմեր) և ցանքի իրականացման համար անհրաժեշտ դիզվառելիքը հողօգտագործողներին են տրամադրվել պետության կողմից՝ անհատույց հիմունքներով: Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքում է մնացել ընդամենը 2 500 հա պտղատու այգի, այդ թվում. նռան՝ 500 հա, խաղողի՝ 900, թթի՝ 650 հա, հնդավոր, կորիզավոր, ընկուզավոր պտղատեսակների այգիներ՝ 450 հա»,- նշեց Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ հավաստիացնելով, որ 35 հազար հեկտար վարելահողային ռեսուրսի ճիշտ ու գրագետ կառավարումն անկասկած հնարավորություն կտա առաջիկայում ապահովել Արցախի բնակչության պարենային անվտանգությունը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search