Artsakhpress

Քաղաքական

«Ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներ բացառվում է». Վահրամ Պողոսյան

Արցախի կողմից վերահսկվող տարածքներում ադրբեջանցիների և արցախցիների համատեղ բնակեցման հնարավոր լինել-չլինելու շուրջ 168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանի հետ:

«Ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներ բացառվում է». Վահրամ Պողոսյան

«Ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներ բացառվում է». Վահրամ Պողոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝
– Սոցցանցերում կրկին տեղեկություններ են շրջանառվում, որ Ստեփանակերտի հարակից բնակավայրեր հնարավոր է ադրբեջանցի փախստականների վերադարձ: Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդ լուրերը, արդյո՞ք քաղաքական օրակարգում նման հարց քննարկվում է:
– Բացարձակապես նման հարց չկա, և այդ մասին բոլոր ասեկոսեները քանիցս հերքվել են Արցախի իշխանությունների կողմից: Բայց կա տպավորություն, որ ոչ միայն ադրբեջանական կողմը, այլև ներքին ինչ-որ ապակառուցողական ուժեր հետևողական կերպով փորձում են հանրության մեջ խուճապ տարածել: Չենք բացառում նաև, որ նման աբսուրդ տեղեկատվական հոսքերն ուղղորդվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից: Ամեն դեպքում, այդ ապատեղեկատվության հարցն իշխանությունների ուշադրության կենտրոնում է, և Ազգային անվտանգության ծառայությունն այդ ուղղությամբ զբաղվում է:
– Այսինքն, կարո՞ղ ենք վստահ լինել, որ արցախցին չի ապրելու ադրբեջանցու հետ նույն քաղաքում և գյուղում:
– Հանրապետության նախագահի մակարդակով այդ հարցին արդեն տրվել է հստակ պատասխան. Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Մենք շարունակելու ենք ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգային երաշխիքներով կառուցել մեր անկախ պետականությունը: Իսկ ադրբեջանցի փախստականների վերադարձ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներ պարզապես բացառվում է, և այդպիսի հարց մեզ հետ չի էլ քննարկվել:

Մենք շատ լավ հասկանում ենք դրա հետևանքները, և բացառվում է, որ Արցախի իշխանությունները նման բանի համաձայնվեն: Կրկնում եմ` նման հարց օրակարգում չկա և չի էլ կարող լինել, իսկ դիտավորյալ ապատեղեկատվություն տարածողները պարզապես զբաղված են հանցավոր գործունեությամբ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Արցախում. Զատուլին

Search