Artsakhpress

Քաղաքական

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմելլա Շաքարյանին Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա ՇԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,-ասված է նախագահի հրամանագրում:
Կենսագրություն
Արմելլա Շաքարյան Ծնվել է 1972թ. մայիսի 10-ին, Երևանում։
Կրթություն և վերապատրաստում`
2005թ․ Դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտ, (Կահիրե, Եգիպտոս),
2000թ․ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ),
1990-1996թթ․ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ:
Աշխատանքային գործունեություն`
1995-1997թթ․ Երևանի նախագծային ինստիտուտ, թարգմանիչ,
1997-1999թթ․ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի կցորդ,
1999-2000թթ․ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի 3-րդ քարտուղար,
2001-2004թթ․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս,
2004-2006թթ․ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 2-րդ քարտուղար,
2006-2010թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն, հյուպատոս,
2013-2015թթ․ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 1-ին քարտուղար,
2015-2018թթ․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության 1-ին քարտուղար,
2018-2021 ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի վարիչ։
2021թ. հունվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
Օտար լեզուների իմացություն՝
Ռուսերեն, անգլերեն։
Ընտանեկան կարգավիճակ՝
Ունի երեք երեխա։ 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Արցախում. Զատուլին

Search