Artsakhpress

Քաղաքական

Լըմուանը ներկայացրեց ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարևորությունը

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում շարունակում է արդիական համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը:

Լըմուանը ներկայացրեց ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարևորությունը

Լըմուանը ներկայացրեց ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարևորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին Լըմուանն ասաց հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում:
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն արծարծում է մի շարք կետեր, բայց կան բաներ, որոնք այդտեղ արծարծված չեն: Մինսկի խմբի շրջանակներում պետք է արծարծվեն հենց այդ բացակայող կետերը: Դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած այցի շրջանակներում կողմերը վերահաստատեցին, որ պատրաստ են շարունակել քննարկումներն այդ ձևաչափում: ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը շարունակում է արդիական մնալ և այդ շրջանակներում աշխատանքները պետք է շարունակվեն»,- ասաց Լըմուանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Արցախում. Զատուլին

Search