Artsakhpress

Միջազգային

«Հրվ. Կորեան և ԱՄՆ-ն պայմանավորվել են միասին աշխատել ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման ուղղությամբ»․ Հրվ. Կորեայի ԱԳՆ

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն Կորեական թերակղզու հրթիռամիջուկային խնդրի լուծման ուղղությամբ։

«Հրվ. Կորեան և ԱՄՆ-ն պայմանավորվել են միասին աշխատել ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման ուղղությամբ»․ Հրվ. Կորեայի ԱԳՆ

«Հրվ. Կորեան և ԱՄՆ-ն պայմանավորվել են միասին աշխատել ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման ուղղությամբ»․ Հրվ. Կորեայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հայտնել է, որ արտաքին գործերի նախարար Կան Գեն Հվան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նման համաձայնության են եկել հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է Tert.am-ը։
«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են, որ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը հրատապ լուծում է պահանջում և պայմանավորվել են սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ զրույցի ընթացքում Կան Գեն Հվան շնորհավորել է Բլինկենին ԱՄՆ-ի Սենատի կողմից Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ՝ նշելով, որ նա խորն ըմբռնում ունի երկկողմ ռազմաքաղաքական դաշինքի գործունեության, ինչպես նաև Կորեական թերակղզու խնդիրների հետ կապված հարցերի շուրջ:
Նախարարները նաև պայմանավորվել են համագործակցել գլոբալ մարտահրավերների՝ կլիմայի փոփոխության և կորոնավիրուսի համավարակի դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, ԱՄՆ նոր պետքարտուղարի պաշտոնում հաստատել է Էնթոնի Բլինկենի թեկնածությունը։ 58-ամյա Բլինկենի երդմնակալությունը տեղի կունենա մոտ օրերս:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Արցախում. Զատուլին

Search