Artsakhpress

Տնտեսական

Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները

Հունվարի 26-ին տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները

Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Այն վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նա նշել է, որ շահագրգիռ  քննարկումներ են եղել խորհրդարանում, պատգամավորները հանդես են եկել մի շարք առաջակություններով:
ԱՀ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ պատգամավորներից ստացված առաջակությունները կքննարկվեն և հնարավորության դեպքում տեղ կգտնեն բյուջեի փոփոխված տարբերակում:
Այնուհետև 2021 թվականի գլխավոր ֆինանասատնտեսական փաստաթղթի նախագիծը քվեարկության դրվեց: 5 կողմ, 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ այն արժանացավ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությանը:
Փետրվարի 4-ին բյուջեի փոփոխված տարբերակը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Մինչ այդ՝ մինչև հունվարի 27-ի ժամը 16:00-ը, պատգամավորներին հնարավորություն է տրվում առաջակություններ ներկայացնել կառավարություն: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի այս հայտարարությամբ էլ ավարտվեց նիստը:
Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Արցախում. Զատուլին

Search