Artsakhpress

Քաղաքական

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

Այսօր նախագահ Արայիկ Հարությունյանը նորաստեղծ ԱՀ ներքին գործերի նախարարության անձնակազմին նախարար Կարեն Սարգսյանին ներկայացնելուց բացի անդրադարձել է նաև ընթացիկ իրավիճակին ու Արցախի ապագային:

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնավորապես, անդրադառնալով օրեր առաջ մի հանդիպման ժամանակ հնչեցրած՝ «դժվար որոշումների» մասին իր արտահայտության տարմեկնաբանությանը՝ Հանրապետության նախագահն, ըստ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառման նշել է, որ դժվար որոշումները հետևյալներն են՝
1. Անհատական առումով շատերը կանգնած են դժվար որոշման առջև, թե արդյոք իրենց ու իրենց ընտանիքների ապագան տեսնում են Արցախում: Իսկ պետությունն անելու է հնարավորինս, որ մեր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապագան երաշխավորված լինի, և արցախցին ապրի ու արարի սեփական հողում՝ երկարատև ու վճռական ջանքերով հասնելով Հայրենիքի զարգացմանը, զորացմանն ու մեր երազանքներին.
2. Դժվար որոշումներ պետք է կայացնենք, թե առկա ծանր պայմաններում ինչպես ենք հարաբերվում Ադրբեջանի հետ, ներառյալ՝ անվտանգության ու հաղորդակցության համակարգերի կենսական մակարդակի գործունեության ապահովման առումով.
3. Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք վճռական պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է: Հ.Գ. Հանրապետության նախագահը շեշտադրել է, որ այդ և այլ կենսական որոշումները կայացվելու են հասարակության հետ բաց ու անկեղծ երկխոսության արդյունքում:

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» նոր ծրագիր է սկսում

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել բնակվարձերի կանոնակարգման ու ներքին կարգուկանոնի ապահովման վերաբերյալ

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Search