Artsakhpress

Հարցազրույց

Արցախում ի թիվս մյուս դպրոցների՝ վերաբացվել են նաև Շուշիի շրջանի որոշ կրթօջախներ

Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում արդեն կանոնավոր գործում են հանրակրթական դպրոցական հաստատությունները:

Արցախում ի թիվս մյուս դպրոցների՝ վերաբացվել են նաև Շուշիի շրջանի որոշ կրթօջախներ

Արցախում ի թիվս մյուս դպրոցների՝ վերաբացվել են նաև Շուշիի շրջանի որոշ կրթօջախներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
«Պատերազմական գործողությունների հետևանքով կորցրել ենք 107 դպրոց, որտեղ աշխատում էին 1764 ուսուցիչ, սովորում՝ 8155 աշակերտ: Արցախի տարածքում գտնվող  բնակավայրերում այժմ առկա է  110 դպրոց:  Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների և  Ստեփանակերտի դպրոցներում  սովորում է շուրջ  1700 աշակերտ: Սահմանային լինելու պատճառով՝ չեն գործում միայն Մարտունու Թաղավարդ, Կալեր համայնքների և Ասկերանի Սզնեք գյուղի կրթօջախները:Մասնավորապես՝ Սզնեքի դպրոցը, սահմանից մոտ 120 մետր հեռավորության վրա է գտնվում:
Շուշիի շրջանի՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից, դպրոցներ են գործում Հին շենում ու  Եղցահողում, իսկ Մեծ շենի  կրթօջախն  առայժմ չի գործում՝ աշակերտ չլինելու պատճառով: Լիսագորում այժմ 2 աշակերտ կա և ըստ դպրոցի տնօրենի՝ առաջիկայում դպրոցականների թիվն աճելու է, և այստեղ ևս կրթօջախը կգործի: Քաշաթաղի շրջանում գործում է միայն Աղավնոյի դպրոցը, որտեղ ժամանակավորապես  կարող են հաճախել նաև Ներքին Սուսի  փոքրաթիվ աշակերտները: Որքանով տեղյակ եմ Բերձորում նույնպես դպրոցական երեխաներ  կան: Նրանք առայժմ  ավտոմեքենաներով կհաճախեն Աղավնոյի դպրոց, մինչև որոշվի Բերձորի կարգավիճակի հարցը»,-մանրամասնեց փոխնախարարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Lևոն Հայրապետյանի դուստրը բաց նամակ է հղել Արցախի իշխանություններին

Ազոխ, Դրախտիկ, Քարին տակ և Ավետարանոց համայնքներից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 650 առանձնատուն. Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել շինարարության մեկնարկին

Ղարաբաղում խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի․ Մուրադով

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրերի իրականացում. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Նախագահը ստորագրել է ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատման դիմումը

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

Ռուստամ Մուրադովի հայտարարությունները Բաքվում ծանր են տանում

Search