Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փոխնախագահի պաշտոնում:
Իրակլի Կոբախիձեն վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում
Ընդհանուր առմամբ, Ստրասբուրգում ընթացող ձմեռային նստաշրջանում հաստատվել է 17 փոխնախագահ: Նրանց թվում է նաև Ռուսաստանի Դաշնության Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը:
Հունվարի 25-ին ԵԽԽՎ-ն քննարկել է Եվրախորհրդի դիտորդական առաքելության զեկույցը` կապված Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ: Վրաստանի պատվիրակության կազմում են իշխող կուսակցության պատգամավորներ Իրակլի Կոբախիձեն, Մարիամ Կվրիվիշվիլին, Գիվի Միկանաձեն, Թամար Թալիաշվիլին, Իրակլի Չիկովանին և Գիորգի Խոջևանիշվիլին, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչ Ֆրիդոն Ինջիան: