Իրանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Թեհրանը բաց է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության համար, եթե վերջինս խուսափի տարածաշրջանային անվտանգության անտեսումից և դրան ուղղված բռնությունից, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գտնվող տերությունների հետ համագործակցությունից:
Իրանը բաց է Սաուդյան Արաբիայի հետ երկխոսության համար. Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ
«Եթե մենք տեսնենք սաուդցիների վարքի և հռետորաբանության այս փոփոխությունը, Իրանը, անշուշտ, բաց կլինի երկխոսության համար», - ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն և հավելել, որ քանի դեռ Սաուդյան Արաբիան պատերազմ է մղում Եմենի դեմ և աջակցում Եմենի հութիներին ահաբեկիչների ցանկում ներառելու ԱՄՆ-ի քաղաքականությանը, հնարավոր չէ խոսել Սաուդյան Արաբիայի պատրաստակամության մասին:
Սաուդյան Արաբիայի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև լարվածությունը շարունակվում է, քանի որ երկու պետություններն էլ շարունակաբար մեղադրում են միմյանց` Մերձավոր Արևելքն ապակայունացնելու և տարածաշրջանի անվտանգությանը սպառնալու համար: