Artsakhpress

Հարցազրույց

Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր

Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր:

Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր

Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական  նոր ծրագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
«Առաջին փուլով նախատեսվում է թեթև կոնստրուկցիաներով 5 փայտե առանձնատուն կառուցել:  Ֆիննական կացարանների կատարելագործված՝ արցախյան տարբերակով առանձնատները կունենան 80 քառակուսի մետր բնակտարածք՝ 2 ննջասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով ու ներքին  սանհանգույցով: Բացի այդ, նախատեսված է 1000 քառակուսի մետրի չափով տնամերձ տարածք: Քաղաքաշինության նախարարությունն առաջին փուլում փայտյա շինանյութով կառուցվող տները  պատվիրել է տարբեր մոդելներով: Ըստ այդմ՝ որոշվելու է, թե դրանցից որն է համապատասխանում Արցախի բնակլիմայական պայմաններին ու տեղի պահանջներին: Այնուհետև, ըստ ընտրված տարբերակի՝  մոտ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ավելի քան 7000 այդպիսի առանձնատուն»,-մանրամասնեց քաղաքաշինության նախարարը: Նրա խոսքով, առայսօր պատերազմի հետևանքով վնասված տների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունում գրանցվել է 4300 դիմում:
«Ընթացքավորվել է շուրջ 2000 դիմում: Ընդ որում, շուրջ 1200 օբյեկտների վերականգնման աշխատանքներն ավարտված են: Մոտ 800 դիմումատուների տրամադրվել է համապատասխան շինանյութ՝ սեփական ուժերով վերանորոգումն իրականացնելու  համար: Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում պատերազմի հետևանքով վնասված շուրջ 800 օբյեկտում»,- հավելեց Սարգսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Lևոն Հայրապետյանի դուստրը բաց նամակ է հղել Արցախի իշխանություններին

Ազոխ, Դրախտիկ, Քարին տակ և Ավետարանոց համայնքներից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 650 առանձնատուն. Նախագահ Հարությունյանը ներկա է գտնվել շինարարության մեկնարկին

Ղարաբաղում խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի․ Մուրադով

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Մասնավոր խոշոր ներդրում Մարտակերտում, պետական մեծածավալ նոր ծրագրերի իրականացում. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Նախագահը ստորագրել է ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատման դիմումը

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

Ռուստամ Մուրադովի հայտարարությունները Բաքվում ծանր են տանում

Search