ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռևս չի մտածում Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու մասին:
Բայդենը չի ցանկանում բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ․ The Washington Post
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
«Ռուսաստանի հետ աշխատելով՝ մենք նաև կփորձենք վերջինիս պատասխանատվության ենթարկել իր անխոհեմ և ագրեսիվ գործողությունների համար, որոնց ականատես ենք եղել վերջին ամիսների և տարիների ընթացքում», – ասել է պարբերականի աղբյուրը:
Բացի այդ, շեշտվում է՝ նորընտիր նախագահի վարչակազմը Ռուսաստանի դեմ նոր միջոցներ է նախապատրաստում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քաղաքական գործիչը ազգային հետախուզության տնօրենին օրերս կհանձնարարի զեկույց պատրաստել Ռուսաստանի վերաբերյալ:
Բայդենի վարչակազմն օրերս կողմ էր արտահայտվել Ռուսաստանի հետ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագիրը մինչև 2026 թ. երկարաձգելուն: Վաշինգտոնում գտնում են, որ պայմանագրի գործողության ժամկետի երկարացու չափազանց կարևորություն ունի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ներկայումս առկա լարվածության, անգամ՝ փոխադարձ թշնամանքի պայմաններում: