Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ողջունում է Միացյալ Նահանգների վերադարձը կազմակերպություն:
ԱՀԿ-ն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ կազմակերպություն վերադառնալու համար
Գեբրեյեսուսը շնորհավորել է ամերիկացիներին և Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա նաև շնորհակալություն է հայտնել քաղաքական գործչին ԱՄՆ-ին ԱՀԿ վերադարձնելու որոշման և COVAX ծրագրին միանալու պատրաստակամության համար, որը կարգավորում է պատվաստանյութերի հավասար հասանելիությունն ու տարածումը երկրների միջև:
«Այսօր լավ օր է ԱՀԿ-ի և համաշխարհային առողջապահության համար: Միացյալ Նահանգների գլոբալ դերը կարևոր է», - հինգշաբթի ասել է նա ԱՀԿ գործկոմի 148-րդ նստաշրջանում:
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ ԱՀԿ-ն «ազգերի ընտանիք» է, և բոլորն ուրախ են, որ ԱՄՆ-ն մնաց այդ ընտանիքի մեջ:
Բայդենը նախօրեին կայացած երդմնակալությունից հետո հրամանագիր է ստորագրել երկիրն Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) վերադարձնելու մասին: