Artsakhpress

Քաղաքական

Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին այցելել է ԱՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել կառույցի ղեկավար կազմի հետ։

Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ

Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչը պետք է ձգտել իրականացնել նաև քաղաքական գործիքակազմով, ներառյալ՝ միջազգային սուբյեկտայնության բարձրացման միջոցով: Այս առումով, ըստ երկրի ղեկավարի, չափազանց կարևոր է Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ողջ ներուժի խելացի և հետևողական կիրառումը երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում:

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին անմիջական քննարկումների և ապագայի հեռանկարների շուրջ մտքերի փոխանակման համար՝ դրանք համարելով օգտակար և պահանջված։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Արցախում. Զատուլին

Search