Artsakhpress

Տնտեսական

Մարտակերտի քարհանքից արդյունահանվելիք քարի զգալի մասը կօգտագործվի նոր բնակավայրի կառուցման համար

 Արցախում նախատեսվում է նոր բնակավայրի կառուցում, որի համար կկիրառվի Մարտակերտի քարհանքից արդյունահանվելիք որմնաքարի զգալի մասը:

Մարտակերտի քարհանքից արդյունահանվելիք քարի զգալի մասը կօգտագործվի նոր բնակավայրի կառուցման համար

Մարտակերտի քարհանքից արդյունահանվելիք քարի զգալի մասը կօգտագործվի նոր բնակավայրի կառուցման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի նախագահի խորհրդական, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան «Ապագա սերունդներ» հիմնադրամի կառավարիչ Սամվել Ոսկանյանը: Ծրագիրն իրականացնում է հիմնադրամը՝ Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցությամբ:
«Բնակավայրի տեղի, տների նախագծերի վերաբերյալ ակտիվորեն համագործակցում ենք պատկան մարմինների հետ: Ժամկետների առումով, դեռ վաղ է խոսել, քանի որ ամեն ինչ չէ, որ մեզնով է պայմանավորված, բայց աշխատանքները մեկնարկելու են քարհանքի գործարկումից շատ չանցած, հավանաբար գարնանը: Չնայած բավականին գործ արդեն իսկ արված է, սակայն մինչև վերջնական որոշումների կայացումը չէի ուզի ավելին խոսել այս մասին»,-մանրամասնեց Ոսկանյանը:
Անդրադառնալով Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածում գտնվող քարհանքերի շահագործման հարցին՝ հիմնադրամի կառավարիչը տեղեկացրեց, որ ներկայում նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում Մարտակերտի կրաքարի հանքավայրում, որտեղ շուտով կմեկնարկեն որմնաքարի (կուբիկի) արդյունահանման աշխատանքները:
«Քանի որ մինչև պատերազմն Արցախում որմնաքար արտադրող երկու կազմակերպություններին ընդերքօգտագործման իրավունքով պատկանող՝ Տիգրանակերտի և Վարանդայի գործող հանքավայրերը մնացել են թշնամու կողմից օկուպացված տարածքներում, այս հանքավայրի գործարկումը կենսական ենք համարում մեր պետության համար: Ներկա փուլում Մարտակերտի հանքավայրում ավարտին են հասցվում ենթակառուցվածքների՝ մուտքային ճանապարհների և էլեկտրականության անցկացումը, ինչպես նաև սահմանված կարգով ձևակերպվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Արդեն իսկ ձեռք ենք բերել քարի արդյունահանման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորում և տեխնիկա: Այս հարցում մեր կազմակերպության հիմնադրի` պրոֆեսոր Գաբրիելյանցի նախաձեռնությամբ, մեզ հետ համագործակցում է Ռուսաստանի հայերի միությունը»,-ասաց Ոսկանյանը՝ կարևորելով նաև այդ աշխատանքներում պատկան պետական գերատեսչությունների կողմից ցուցաբերվող զգալի օժանդակությունը:
Արցախի զգալի թվով քարի հանքավայրեր մնացել են օկուպացված տարածքներում, որոնցից ամենանշանակալիները՝ Վարանդայի և Տիգրանակերտի կրաքարի, ինչպես նաև Հադրութի Գաբրոդիաբազի, Վազգենաշենի սպիտակ մարմարացված կրաքարի, Արևսարի մարմարի հանքավայրերն են:
«Մեծ թվով այլ հանքավայրեր ևս մնացել են թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում: Մեր վերահսկողության տակ մնացած հանքավայրերից` կարող եմ նշել Խրամորթի, Աստղաշենի և Հարավի մարմարացված կրաքարի հանքավայրը: Վերջինում մինչև պատերազմը, քարի արդյունահանմամբ էին զբաղվում մի շարք կազմակերպություններ, որոնք, կարծում եմ, պահանջարկի առկայության պարագայում կվերսկսեն աշխատանքը: Զգալի թվով այլ շինանյութերի հանքավայրեր ևս անցել են թշնամուն, որոնց առանձին-առանձին կանդրադառնանք պատեհ առիթի դեպքում: Ինչ վերաբերում է արդյունահանվող քարի արտահանման հարցին, ապա դրա վերաբերյալ դեռ հստակություն չկա: Արտահանումը պայմանավորված է մի շարք` մեզանից չկախված գործոններով, որոնց թվում ամենակարևորը լոգիստիկ խնդիրն է: Այդուհանդերձ՝  մեր մարմարները  միանշանակ իրենց որակական և դեկորատիվ հատկություններով չեն զիջում արտասահմանյան անալոգներին: Չնայած առկա խոչընդոտներին, պրոֆեսոր Գաբրիելյանցն իր կապերն ակտիվորեն օգտագործում է դրանք հաղթահարելու համար, և մենք լիահույս ենք, որ այդ ջանքերն ապարդյուն չեն լինի»,-նշեց հիմնադրամի կառավարիչը:
Վերջին տարում կազմակերպությունը զբաղվել է Արցախի ընդերքի ուսումնասիրմամբ` իրականացնելով ինչպես պետական, այնպես էլ` սեփական ֆինանսավորմամբ ծրագրեր: Ծրագրի իրականացումը շարունակվելու է նաև այս տարի:
«Մասնավորապես որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու կրաքարի, մարմարի և ավազի (ավազ, կոպիճ, խիճ և այլն) հանքավայրերի հայտնաբերման ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում գնահատելու ենք նաև այլ օգտակար հանածոների պոտենցիալը»,-հայտնեց Ոսկանյանը՝   հավելելով, որ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքում առկա են՝  մարմարի, կրաքարերի, գաբրոիդների և մի շարք այլ օգտակար հանածոների հանքավայրեր, իսկ տուֆի` բացառությամբ Վանքի տուֆի հանքավայրի, տրավերտինի հայտնի հանքավայրերն անցել են թշնամուն:
Խոսելով պրոֆեսոր Գ. Գաբրիելյանցի անվան «Ապագա սերունդներ» հիմնադրամի առաջիկա այլ ծրագրերից՝ կառավարիչը տեղեկացրեց, որ այս համատեքստում առավել կարևորում են Արցախում մշակութային կյանքին նոր շունչ տալը: Այս նպատակի շրջանակներում հիմնադրամը պարոն Գաբրիելյանցի գլխավորությամբ՝ արդեն իսկ նախաձեռնել է նոր Կերպարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search