Artsakhpress

Վերլուծական

Կովկասն ու Անկարայի բազմավեկտոր նոր քաղաքականությունը. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր փոփոխությունների ենթարկելու հայտարարություններ են արվում. Արաբական աշխարհում Կատարի նկատմամբ արաբական պետությունների հարաբերությունների վերաբնականոնացման գործըթնաց, Եվրամիության հետ լարվածության մեղմացում, Փարիզ-Անկարա ուղղակի մերձեցում ուղենշող խոսակցություն, Երեւանի նկատմամբ արձակված ուղերձներ եւ հիմա` Վաշինգտոնի հետ նոր էջ բացելու մասին պաշտոնական հայտարարություն:

Կովկասն ու Անկարայի բազմավեկտոր նոր քաղաքականությունը. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

Կովկասն ու Անկարայի բազմավեկտոր նոր քաղաքականությունը. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԴեպի Եվրոպա հարաբերությունների վերափոխման առումով Անկարան նախ հայտարարում էր, որ Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերությունների բնականոնացման համար ճանապարհային քարտեզ ձեւաւորելու աշխատանք է տարվում` նշելով, որ այդ ուղղությամբ առաջադիմություն է գրանցվել։ Հավելելով՝ Չավուշօղլուն նշում էր, որ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ ունեցել է «շատ կառուցողական հեռաձայնային   հաղորդակցություն»։ 
Թուրքական դիվանագիտության ղեկավարի համաձայն՝ ամբողջ Եվրամիության հետ իր երկրի հարաբերությունները կարիք ունեն «ավելի լավ մթնոլորտի»։ 
Եվրահանձնաժողովի արձագանքը չուշացավ։ Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ԵՄ-ն ձգտում է վերականգնել Թուրքիայի հետ կառուցողական հարաբերությունները: Իսկ այս առումով պարզ է դառնում, որ Էրդողանի եւ եվրոպացի պաշտոնատարների միջեւ տեսազանգի ընթացքում քննարկվել է կառուցողական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Շրջվել էին նաեւ Եվրամիության անդամակցությունը մերժող Անկարայի նախապես կատարած հայտարարությունները: Էրդողանը ԵՄ-ին հորդորել էր «Բրեքսիդից» հետո Թուրքիային ընդունել միության կազմում։ 
Այնուհետեւ հարապարակվել է Մակրոն-Էրդողան «սիրաբանական» նամակագրությունը: 
Հետագա հայտարարողական իրադարձությունները ըստ էության ածանցյալ նյութեր են հարաբերությունների վերաբնականոնցման առաջադրանքին: 
Արաբականին եւ եվրոպականին առընթեր սպասվում էր հիմնական վեկտորը՝ դեպի Վաշինգտոն ուղերձը, որը չուշացավ: Այսպես` Թուրքիայի արտգործնախարարը հայտնեց, որ ԱՄՆ նորընտիր նախագահի իշխանությունը ստանձնելուց հետո Անկարան վերստին պիտի առաջարկի Վաշինգտոնի հետ աշխատանքային միացյալ խմբակ ստեղծել` քննարկելու համար ռուսական «S-400» հակաօդային պաշտպանության համակարգ գնելուն առնչված տեխնիկական հարցերը։ Նա  հայտնեց, որ իր երկիրը անկեղծ ջանք պիտի գործադրի բարելավելու համար ամերիկյան վարչակազմի հետ հարաբերությունները` նույն գործելաոճը ակնկալելով Բայդենի վարչակազմից: 
Այս երեք ուղղություններից առայժմ ամերիկյանը ունի որոշ տարբերություն: Եթե  արաբականն ու եվրոպականը ընդառաջել են Անկարայի վերաբնականոնացման հայտարարություններին եւ դրական նախանշաններ են ցույց տվել, ապա ամերիկյանը դեռ լուռ է, չասելու համար, որ շարունակում է երեւութական անհանգստություններ դրսեւորել Անկարայի նկատմամբ: 
Վաշինգտոնն անցյալ ամիս Անկարայի դեմ հաստատեց վաղուց սպասված պատժամիջոցներ` «S-400» համակարգեր գնելու համար: Թուրքիան այդ քայլը նկատեց «մեծ սխալ», ինչպես նաեւ բացառեց, հակառակ ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, այդ քայլի պատճառով ամերիկյան «F-35» կործանիչների ծրագրից հեռացվելը։ 
Ռազմական առեւտրի գործարկում-առկախում այս բեմականացումը եթե ընդունենք, որ սատարում է Թուրքիայի ամերիկյան Տրոյական ձիու կարգավիճակի ամրապնդմանը, ապա ավելի ըմբռնելի կլինի, որ Վաշինգտոնը ինչո՛ւ ականատեսի դիրքերից հետեւեց կովկասյան պատերազմին, որի համար նույնքան միջազգային իրավասություն ուներ, որքան Մոսկվան: Այդ ամբողջ պատերազմում Վաշինգտոնը ամենից շատ շահագրգռվել էր Իրանի սահմանների խոցելի լինելուն, սահմանային փոփոխություններին, իրանամերձ գոտին ահաբեկչական տարրերով ողողելուն: Անկարան լիարժեք ծառայեց այդ առաջադրանքին: 
Չի բացառվում, որ նոր վարչակարգը դիմի միջնորդի դերի վերստանձնման՝ վերագործարկելով ԵԱՀԿ-ն ու միջնորդական ավանդական ձեւաչափը: 
Հետաքրքիր է, որ Անկարան արտաքին քաղաքականության բազմավեկտոր փոփոխությունների քաղաքականություն որդեգրեց արցախյան պատերազմի հրադադարից հետո միայն: Այսինքն, ռուսական համատեղ գործողություններ իրականացնելուց եւ Կովկասում զինվորական ներկայություն լինելուց հետո։ 
Թուրքիայի նախագահի գրասենյակը, Էրդողան-Պուտին հեռաձայնային հաղորդակցությունը մեկնաբանելով, վստահեցրել էր, որ ՌԴ-Ն եւ Թուրքիան կձգտեն ստեղծել պայմաններ, որոնք ադրբեջանցիներին եւ հայերին թույլ կտան միասին ապրել Լեռնային Ղարաբաղում` առանց խաղաղապահ կամ հսկողության առաքելության գործունեություն ծավալելու անհրաժեշտության: 
Եթե նկատենք, որ թուրքական զորամիավորները Կովկասում տեղակայվել են արդեն իբրեւ Ադրբեջանում ռազմախարիսխ ունեցող երկիր, իսկ Արցախում խաղաղապահ    առաքելությունն իրականացնում են ռուսական զորքերը, ապա այս հայտարարությունը   կընկալվի իբրեւ ռուսական ուժերի Արցախից հեռացման պահանջ Անկարայի կողմից: 
Հիմա պետք է սպասել, որ Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ մերձեցման առաջադրանք հայտարարող Անկարայի այս քայլերը ինչպես պիտի ընկալի Մոսկվան: Մանավանդ՝ իր հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար Կովկասում տեղակայվելուց հետո ռուսական զորքերը Արցախում ժամանակավոր համարող երկրի քայլերը։ 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search