ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը:
Անահիտ Ավանեսյանը կնշանակվի ՀՀ առողջապահության նախարար
Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի, իսկ 2020 թ. մայիսի 11-ից՝ առաջին տեղակալի պաշտոնը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ նախագահն ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը:
Նախագահը, սակայն, դեռևս չի ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ հրամանագրերը: