Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում:
Ալիևը չի հետևում ԵՄ խորհրդի կոչին. Բալայանը պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Բալայանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ Ալիևի ռեժիմը չի հետևում ԵՄ Խորհրդի կոչերին:
«Երկու ամիս առաջ՝ 19.11.2010-ին, Եվրոպական Միության Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին կոչ արեց քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Մինչև հիմա Իլհամ Ալիևի ռեժիմն ամեն ինչ հակառակն է անում»,- գրել է դեսպանը:
Տիգրան Բալայանը հավելել է, որ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն է առաջ շարժվելու միակ ճանապարհը: