Artsakhpress

Մշակույթ

Արցախի ձեռագրական ժառանգություն. Մաշտոցի անվան Մատենադարանը պատրաստվում է ցուցադրության

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը պատրաստվում է ցուցադրության, առաջիկա շաբաթ կներկայացվի Արցախի ձեռագրական ժառանգությունը:

Արցախի ձեռագրական ժառանգություն. Մաշտոցի անվան Մատենադարանը պատրաստվում է ցուցադրության

Արցախի ձեռագրական ժառանգություն. Մաշտոցի անվան Մատենադարանը պատրաստվում է ցուցադրության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը նշեց, որ ներկայացվելու են Արցախում գրված ու այնտեղ պահվող ձեռագրերը, Շուշիում տպված գրքերը, արխիվային փաստաթղթեր, կաթողիկոսական գրություններ և այլն: Ընդհանուր շուրջ 80 տասնյակի հասնող ցուցանմուշ: Արամ Թորոսյանի խոսքով, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արցախի մասնաճյուղում 2015 թվականից ցուցադրվում էին 100-ից ավելի ձեռագիր մատյանները, որոնք գրչագրվել են, նկարազարդվել են Արցախում: Ներկայացվել էին նաև ձեռագրեր, որոնք գրվել են պատմական Հայաստանի այլ նահանգներում: Արցախը հայտնի էր ոչ միայն որպես ձեռագրաստեղծման, այլև ձեռագրերի պահպանության վայր:
«Պատերազմի օրերին, երբ ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես է Ադրբեջանը խոցում մշակութային հաստատությունները, ինչպես օրինակ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Մատենադարան-Գանձասար մշակութային կենտրոնը կազմակերպեց ցուցադրվող գանձերի տարհանումն Արցախից: Մենք տեղափոխեցինք Երևանի Մաշտոցյան Մատենադարան: Ուզում եմ ընդգծել, որ ամեն դեպքում՝ ժամանակավոր: Մենք դրանք անպայման վերադարձնելու ենք Արցախ, և ցուցադրությունը նորից լինելու է Գանձասարում: Մինչ այդ, տնօրինությունը որոշեց Արցախի գանձերը ցուցադրել Երևանի Մատենադարանում: Մոտ օրերս ցուցադրությունը կբացվի: Տևելու է այնքան, մինչև որոշենք այդ ցուցադրությունը վերադարձնել Արցախ, հավանաբար տարվա կեսին: Թեպետ հստակ չէ, պետք է մի շարք տեխնիկական, անվտանգության հարցեր ճշտել, որից հետո ցուցադրությունը կվերադարձվի Արցախ: Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնն իր գործունեությունը պետք է շարունակի: Ասեմ, որ շենքը չէր վնասվել, աշխատակիցները ներկայանում են աշխատանքի, այնտեղ գործունեությունը շարունակվում է, պետական պահպանության ծառայությունը հսկողություն է սահմանում»,- ասաց Արամ Թորոսյանը:
Մատենադարանը հանդես է գալիս մեկ այլ ծրագրով ևս՝ նախատեսված արցախցի երեխաների համար: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամը սկսում են մանրանկարչության դասընթաց արցախցի երեխաների համար: Ցանկացողները կարող են դիմել մինչև  փետրվարի 1-ը:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search