Ռուսաստանը Գերմանիայից ստացել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի միջադեպի շուրջ նյութերը, սակայն գերմանական կողմի պատասխանը ոչինչ չի պարունակել ներկայացված հարցերի էության մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 17-ին «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում «Կիրակին Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ: