Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ընդհանուր առմամբ 49 հազար 461 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ. ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը;
«Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է իրականացնել Արցախում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնությունների կյանքի կոչման վերահսկողությունը: Հրադադարի ռեժիմի խախտում չի գրանցվել: Խաղաղապահ առաքելությունն ապահովել է Արցախ փախստականների ապահով վերադարձը: Այսօրվա դրությամբ արդեն վերադարձել է 49 հազար 461 մարդ»,- նշել է Խաղաղապահ առաքելության կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը: