Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Արցախի Հանրապետության նախագահի հետ քննարկումներ են եղել, որպեսզի ապագայում դասալիքները՝ լինի պետական պաշտոնյա և ոչ՝ պաշտոնյա, որևէ պետական բարձրաստիճան պաշտոն չզբաղեցնեն:

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է   պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ առցանց «Բաց զրույց»-ի ժամանակ:
 «Տեղյակ եք,  որ այդ պատճառով անցած տարվա նոյեմբերի սկզբին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով՝  տարբեր բարձրաստիճան պետական պաշտոնյաներ,  ազատվել են աշխատանքից: Հրապարակվել են նաև նրանց անունները: Կարծեմ՝  նախքան այդ,   և հետո, նույնպես մի շարք պաշտոնանկություններ են եղել: Ուղղակի շատ կարևոր է, որպեսզի հստակեցվեն սկզբունքները և անարդար որոշումներ չկայացվեն: Այնպես չստացվի, որ ինչ-որ մեկն  իրականում դասալիք չի եղել՝   ռեալ օբյեկտիվ պատճառ  է  ունեցել   մի քանի օր Հանրապետությունից  բացակայելու համար,  և նրա նկատմամբ անարդար որոշում է կայացվել: Դեռևս, երբ գտնվել եմ  Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում, տեղյակ եմ եղել   պետական համակարգում և մասնավոր հատվածում աշխատանքից զանգվածային կերպով ազատելու դեպքերի, որոնց մի մասն առնվազն, իմ կարծիքով,  արդարացի չի եղել: Որոշ դեպքերում աշխատանքից ազատելու որոշումները  զանգվածային բնույթ են կրել, երբեմն պատշաճ ընթացակարգերով  չեն ստուգվել տեղեկությունները և անարդար որոշումներ են կայացվել: Այս առումով բավականին շատ օրենսդրական, իրավական խնդիրներ կան: Տեղյակ եմ, որ նման շատ դեպքերի վերաբերյալ արդեն դատական հայցեր են ներկայացվել տարբեր մարմինների դեմ: Կարծում եմ, որ սա հասունացած  լուրջ խնդիր է և պետք է  համապատասխան ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի արդարացի որոշումներ կայացվեն: Մի կողմից՝ չխրախուսվեն դասալիքները, մյուս կողմից՝  չտուժեն և հանիրավի  պատասխանատվության չենթարկվեն ոչ դասալիքները: Այդուհանդերձ,  եթե  դասալքության համար օրենսդրությունը նախատեսում է պատասխանատվություն , ապա պետք է բացառապես այդ միջոցները կիրառվեն: Ավելորդ կամ հանիրավի  միջոցներ չպետք է կիրառվեն: Պետք նաև  գիտակցել, որ  աշխատանքից ազատելը,  հատկապես այս պահին,  որոշակի  սոցիալական նշանակություն ունի:  Խնդիրը պետք է դիտարկել ու հասկանալ նաև այն տեսանկյունից, որ մենք   ցանկանում ենք, որպեսզի մեր քաղաքացիներն այստեղ ապրեն ու  շարունակեն իրենց կյանքը: Այս պարագայում՝  որքանով է ճիշտ նրանց  աշխատանքից ազատելը: Խոսքը չի վերաբերում զինապարտ քաղաքացիների դասալքությանը, այլև ՝ պետական ծառայություն իրականացնող այն  անձանց, որոնք զինապարտ չեն եղել: Դեռևս հստակ թվեր չունեմ, բայց  բավականին շատ զինապարտ  քաղաքացիներ  փաստացի   դասալիք են եղել: Այդ առումով կան՝ իրավապահ մարմիններ, պաշտպանության բանակ, զինկոմիսարիատներ, որոնց կանչին չներկայացածների նկատմամբ, իմ կարծիքով,  պետք է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության  միջոցներ կիրառվեն: Այս առումով,  եթե քաղաքական որոշումների խնդիր առաջանա, անձամբ նույնպես պատրաստ եմ իմ կարծիքը հայտնել:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search