Artsakhpress

Մշակույթ

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Հայտնի երկրաբան, բարեգործ Գրիգոր Գաբրիելյանցը, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը և ԱՀ մշակույթի նախարարությունն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ թշնամուն հանձնված Շուշի քաղաքում դեռևս պահպանված թանգարանային ցուցանմուշները փրկելու և տարհանելու շուրջ։

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Շուշի  քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը։  Վերջինս հույս ունի, որ ռուսական կողմի միջնորդությամբ հնարավոր կլինի գոնե փրկել Շուշիի մշակութային հսկա ժառանգության պատառիկները։
Մինչև սեպտեմբերյան պատերազմը Արցախի մշակութային կենտրոն համարվող Շուշիում գործել է 4 պետական և 2 մասնավոր թանգարան։ Ցավոք, պատերազմի ժամանակ միայն գորգերի մասնավոր թանգարանի ցուցանմուշներն են տարհանվել  քաղաքից, իսկ ՊՈԱԿ-ի կազմում գտնվող 4 թանգարաններից 3-ի ցուցանմուշները տեղափոխել են ռմբապաստարան։
«Ես նոյեմբերի սկզբին Շուշիում եմ եղել, իսկ Երևան տեղափոխվել եմ միայն նոյեմբերի 5–ին։ Այդ ընթացքում որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ հնարավոր է քաղաքը հանձնվի և ռմբապաստարանում գտնվող հավաքածուները տարհանելու կարիք լինի։ Մենք ամբողջ նմուշները ռմբակոծության տակ ենք տեղափոխել ռմբապաստարան և եթե շշուկներ հասած լինեին, որ հնարավոր է քաղաքը հանձնվեր, մենք այդ հավաքածուները կտեղափոխեինք Ստեփանակերտ, ինչպես դա արվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մյուս տարածքների դեպքում»,–ասաց Գասպարյանը՝ շեշտելով, որ Արցախի և Հայաստանի իշխանություններն իրենց չեն տեղեկացրել քաղաքը հանձնելու մտադրության մասին, մինչդեռ պաշտպանական գերատեսչությունը մինչև նոյեմբերի 9–ը պնդում էր, որ Շուշին մեր վերահսկողության տակ է։
Փաստացի ներկայումս թշնամու վերահսկողության տակ են անցել Շուշի քաղաքի պատմության և մշակույթի 197 հուշարձան (158 միավոր), Կերպարվեստի թանգարանի մոտ 800 գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, Շուշիի երկրաբանության թանգարանի 700–ից ավելի նմուշներ։ Նշենք, որ Երկրաբանության թանգարանում ներկայացված էին ինչպես Արցախի տարածքում հայտնաբերված օգտակար հանածոներն, այնպես էլ` երկրաբանական առումով հետաքրքրություն ներկայացնող համաշխարհային նմուշներ, որոնց մեծ մասը թանգարանին էր նվիրաբերել ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը։
«Այսօր ադրբեջանական կողմը չի էլ ցանկանում անգամ լսել Շուշիում մնացած հավաքածուները վերադարձնելու մասին, մինչդեռ այդ ամենը մեր մշակութային ժառանգությունն է և պետք է վերադարձվի մեզ։ Իմանալով  թշնամու ձեռագիրը, դրական ակնկալիքներ չունենք բանակցություններից, սակայն պետք է ամեն ինչ անել եղածը փրկելու համար»,–ասաց նա։ Լուսինե Գասպարյանը նշեց, որ պարբերաբար հետևում է ադրբեջանական աղբյուրներում հրապարակված կադրերին, որոնցում երևում է, որ հրետակոծության արդյունքում թանգարանը չի ավերվել։ Ըստ նրա՝ դա վկայում է, որ ռմբապաստարան տեղափոխված նմուշները մինչև նոյեմբերի 9–ը  չէին կարող վնասված լինել, և եթե ադրբեջանական կողմը հրաժարվի նմուշները վերադարձնել կամ հայտարարի, որ դրանք չեն պահպանվել, մնում է եզրակացնել, որ գործ ունենք հերթական պատերազմական հանցագործության հետ։
Նշենք, որ ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված հարձակումը միջազգային պայմանագրային և սովորութային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, իսկ ռազմական գործողությունների ժամանակ մշակութային հուշարձանների ավերումը՝ ռազմական հանցագործություն:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search