1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:
ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորումում մատնանշել են առկա բացթողումները
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը մատնանշել է առկա բացթողումները և տվել ցուցումներ պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ։