Artsakhpress

Մշակույթ

«Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել ԼՂ-ի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ». Գարեգին Բ-ի հարցազրույցն «Իզվեստիա» պարբերականին

Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքի եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են:

«Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել ԼՂ-ի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ». Գարեգին Բ-ի հարցազրույցն «Իզվեստիա» պարբերականին

«Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին թույլ չի տալիս մուտք գործել ԼՂ-ի՝ իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիներ». Գարեգին Բ-ի հարցազրույցն «Իզվեստիա» պարբերականին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փոխանցում է tert.am-ը:

Ըստ նրա՝ Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը: 

Լրատվամիջոցի հետ զրույցում Գարեգին Երկրորդը շեշտել է, որ ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ պատմական ու մշակութային հուշարձանների պահպանությունն ապահովելու նպատակով:

Բացի այդ՝ հոգևոր առաջնորդը պատմել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի նպատակն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը:

Կաթողիկոսի խոսքով՝  եկեղեցականները դիմել են հոգևոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին ու կառույցներին, ինչպես նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

«Ադրբեջանը հավանության չի արժանացրել Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների մուտքը թույլ տալու առաջարկը»,- հավելել է նա:

Լրատվամիջոցի հետո զրույցում Գարեգին Երկրորդը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ, որի կազմում է նաև Ռուսաստանը, հնարավոր կլինեն հուշարձանների պահպանությանը միտված անհապաղ գործողությունները:

Ըստ «Իզվեստիա»-ի՝ ռազմական գործողությունների ընթացքում կրոնական օբյեկտները մեկ անգամ չէ, որ ենթարկվել են հարվածների: Մասնավորապես, Շուշի քաղաքում գտնվող Ամենափրկիչ Սուրբ եկեղեցին ենթարկվել է հրթիռային հարձակման, ինչի հետևանքով վիրավորվել են ռուս լրագրողներ Լևոն Արզանովը և Յուրի Կոտենոկը:


     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» նոր ծրագիր է սկսում

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել բնակվարձերի կանոնակարգման ու ներքին կարգուկանոնի ապահովման վերաբերյալ

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Search