Artsakhpress

Տնտեսական

Ստեփանակերտում 17 ապրանքատեսակի գներն աճել են, 5-ինը՝ նվազել

Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (04.01.2021թ.) համեմատ, արձանագրվել է 17 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 12 գնաճ և 5 գնանկում:

Ստեփանակերտում 17 ապրանքատեսակի գներն աճել են, 5-ինը՝ նվազել

Ստեփանակերտում 17 ապրանքատեսակի գներն աճել են, 5-ինը՝ նվազել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարիԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից:
«Հանձնաժողովի աշխատակազմի մասնագետների կողմից այս տարվա  հունվարի 11-ին իրականացրած դիտանցման արդյունքում արձանագրվել է, որ մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է սոխ 1կիլոգրամը` 50 դրամով (25%), կաթնաշոռ՝  100գրամը` 11 դրամով (6.0%), կաթ 1լիտրը` 19 դրամով (5.6%), բժշկական ձեռնոց զույգը` 3 դրամով (5%), վարունգ 1կգ` 50 դրամով (5%), թթվասեր 200 գր` 11 դրամով (4.5%), մածուն 500գր` 10 դրամով (4.1%), ոսպ 1կգ` 26 դրամով (4.5%), շաքարավազ 1կգ` 4դրամով (1.0%), պանիր «Չանախ» 1կգ` 21 դրամով (1%), թեյ 100 գր` 4 դրամով (0,5%), ալյուր 1կգ` 1 դրամով (0,3%) ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ` 100 դրամով (12.5%), մակարոն 400 գր` 5 դրամով (2.1%), բրինձ սպիտակ երկարահատիկ 1 կգ` 6 դրամով (1.2%), ձու 1 հատ` 1 դրամով (1.2%), կարագ 200 գրամ` 9 դրամով (0.9%) ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ առկա են գնաճի դեպքում` կաթնամթերքի շրջանառության ոլորտում («Կաթ», «Թթվասեր», «Կաթնաշոռ», «Մածուն»), իսկ գնանկման դեպքում` «Ադամաթուզ» և «Հավի ձու» ապրանքային շուկաներում:
Նշված փոփոխությունների գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովը իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:
 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search