Artsakhpress

Վերլուծական

Վեցյակի հարթակը՝ արգելապատ Արեւմուտքի տարածաշրջան թափանցման դեմ. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը մինչ սեպտեմբերի 27-ը եզակի այն ձեւաչափն էր, որտեղ աշխարհաքաղաքական բեւեռային ուժերը համատեղ իրականցնում էին միջնորդական առաքելություն Հարավային Կովկասում։

Վեցյակի հարթակը՝ արգելապատ Արեւմուտքի տարածաշրջան թափանցման դեմ. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

Վեցյակի հարթակը՝ արգելապատ Արեւմուտքի տարածաշրջան թափանցման դեմ. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ը, ԵՄ-ը ներկայացնող Ֆրանսիայի հետ, աշխատում էին տարածաշրջանում շահերի համընկնման կետերի շուրջ համաձայնություններ գոյացնել։ 
Գլխավոր այս խաղացողների ներգրավվածությունից դժգոհ էին Անկարան եւ Թեհրանը՝ ձեւաչափից եւ քաղաքական առեւտուրներից դուրս մնացած լինելու փաստով։ Պատահական չէր, որ Բաքուն եւ Անկարան ամեն առիթով քննադատում էին ՄԽ-ի ապարդյունությունն ու առաջադրում ձեւաչափի փոփոխություն։ Մինչ Թեհրանը պատեհ առիթը բաց չէր թողում պատրաստակամություն հայտնելու՝ միջնորդի դեր վերցնելու։ 
Ըստ էության, ՄԽ-ի ձեւաչափի սառեցումը իրականացրեց Մոսկվան։ Մինչեւ պատերազմը քննարկվող փաստաթղթերում կար խաղաղապահ առաքելություն իրականցնելու առաջադրանք։ Խաղաղապահ ուժերի կազմի շուրջ չկար միջազգային համաձայնություն։ Բնականաբար Մոսկվան չեր կարող թույլ տալ, որ իր տիրույթը համարվող տարածքում տեղակայվեին ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի ուժեր, իսկ դրա դիմաց Արեւմուտքը արգելակում էր ռուսական ուժերի ժամանումը Արցախ։  
Հիմա որ երկկողմ դիմումով Մոսկվան հրավիրվել է արցախյան տարածք, դա արդեն համազոր է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դուրս մղման քայլի։ Բայց դա հնարավոր չեր լինի իրականացնել առանց Անկարայի կանաչ լույսի։ Բաքուն միայն Անկարայի թույլտվությամբ կարող էր դիմել Մոսկվային եւ տալ իր համաձայնությունը, որպեսզի իրականցվեր խաղաղապահ առաքելությունը։ 
Սա խոսում է Արեւմուտքի տարածաշրջան թափանցման արգելապատի մասին, որը ավելիով փորձում են աղյուսել վեցյակի հարթակով։ Երեւութապես պատժամիջոցների ենթարկվկող Մոսկվան, Թեհրանն ու Անկարան հայտնվել են նույն հարթակի վրա։ Թբիլիսին ու Երեւանը ներառելու փորձով առաջադրվում է կառուցել այդ արգելապատը՝ դուրս թողելով Վաշինգտոնն ու Բրյուսելը։ Մոսկվայի համաձայնությունը վեցյակին ներառվելու կհանգեցնի Երեւանի համաձայնությանը, հատկապես ներկա պայմաններում։ Խնդիրը Թբիլիսիի միանալն է․ վեցյակի ստեղծման մասին Անկարայի հնչեցրած առաջարկի նույն օրը Վրաստանի նախագահը առաջադրեց խաղաղության կովկասյան պլատֆորմ ստեղծելու գաղափարը։ Սա կարող է դիտարկվել իբրեւ խուսանավում մերժելու Անկարայի առաջարկը եւ գուցե ստեղծելու զուտ կովկասյան հանրապետությունների միացյալ հարթակ։ Առաջարկ առաջարկի դիմաց դասական բանաձեւով մերժելու թուրքական նախաձեռնությունը։ Այդ դեպքում դեռեւս չի փակվի տարածաշրջան մուտք գործելու Արեւմուտքի պատուհանը, ինչը հակառակ ուղղությամբ կուրվագծի Վրաստանի մեկուսացման տանող ճանապարհ։ 
ՄԽ-ի երկու երրորդ անդամների այցը տարածաշրջան, Արցախում հանդիպման չեղարկումը եւ այս բոլորից հետո անբովանդակ հայտարարություն հրապարակելը առաւել եւս համոզում է որ ներԵԱՀԿյան առումով ՄԽ-ի մեկ երրորդը պայքարում է երկու երրորդի դեմ։  
Այս բոլորը չեն ենթադրելու իհարկե ԵԱՀԿ-ի ՄԽ-ի պաշտոնական կազմալուծում։ Կարգավորման բանակցությունները վերաձեռնարկելու են։ Այստեղ սակայն կան ճշտելի կետեր։ Երեւանը բանակցություններին մասնակցում էր իբրեւ Արցախի անվտանգության գլխավոր երաշխավոր։ Այդ հանգամանքը թվում է ձեւական է, եւ ըստ էության այդ կարգավիճակի տերը Մոսկվան է։  
Վեցյակը աշխատելու դեպքում, վեցյակի անդամները սկզբունքով պետք է լուծեն իրար միջեւ համեցող խնդիրները․ իսկ վեցյակի ձեւաչափը հուշում է, որ խնդիրները չեն վերաբերում միայն Ստեփանակերտին եւ Բաքվին, այլ նաեւ Անկարային ու Երեւանին։ 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search