Artsakhpress

Հարցազրույց

Արցախի գյուղատնտեսական նշանակության վարելահողերի գրեթե 75%-ն անցել է թշնամուն. նախարարը խոսել է կորուստներից և հետագա անելիքներից

Պատերազմի արդյունքում Արցախի գյուղատնտեսական նշանակության վարելահողերի գրեթե 75%-ը կամ մոտ 95-100 հազար հեկտարն անցել է թշնամու վերահսկողության տակ: Քիչ չեն նաև վնասված անասնագլխաքանակն ու գյուղատնտեսական տեխնիկան:

Արցախի գյուղատնտեսական նշանակության վարելահողերի գրեթե 75%-ն անցել է թշնամուն. նախարարը խոսել է կորուստներից և հետագա անելիքներից

Արցախի գյուղատնտեսական նշանակության վարելահողերի գրեթե 75%-ն անցել է թշնամուն. նախարարը խոսել է կորուստներից և հետագա անելիքներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակիցը ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հետ խոսել է գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրների, պարենային ապահովման և այլ հարցերի մասին:
 
-Պարո՛ն Բախշիյան, կորցրած գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում ի՞նչ էին մշակում, և ընդհանուր առմամբ, ի՞նչ վնասներ է կրել գյուղատնտեսական համակարգը:
 
-Պատերազմի արդյունքում կորցրած գյուղատնտեսական նշանակության վարելահողերից այգեգործական մշակության էր մոտ 7000 հա հողատարածք,  որից 2300 հա-ի վրա եղել են նռան այգիներ, ներկայումս այդ թիվը դարձել է 500 հա: Ունեցել ենք նաև 2000 հա խաղողայգիներ, ներկայումս այդ թիվը դարձել է 900 հա: Ընդհանուր առմամբ, մշակովի հողատարածքների թիվը կազմում է մոտ 35 հազար հեկտար: Ինչ վերաբերում է անասնապահության ոլորտում կրած վնասներին, նշեմ, որ անասնագլխաքանակի կորուստ եղել է մոտ 50%-ի չափով, սակայն պարզ չեն կորստի պատճառները՝ անասունները եղել են անկվա՞ծ վիճակում, թշնամու տարածքու՞մ, թե տեղափոխվել են ՀՀ, քանի որ ահագին գլխաքանակ վաճառվել է շատ էժան գներով: Նշեմ նաև, որ այս ընթացքում գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի, մեքենաների և շենք-շինությունների կորստի մասով իրականացվում է վնասների հաշվառում:
 
-Իսկ դաշտերում ներկայումս ի՞նչ աշխատանքներ են ընթանում:
 
-Ռազմական գործողությունների ավարտից հետո, չնայած շատ ուշացումով, սակայն աշնանացանի մասով իրականացվում են որոշակի աշխատանքներ: Այս պահի դրությամբ մոտ 2000 հեկտարի վրա կատարվել է աշնանացան ցանքս: Եղանակային պայմանների բարենպաստ լինելու դեպքում աշնանացանի աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Նշեմ, որ նախարարության կողմից անվճար հիմունքներով հողօգտագործողներին տրամադրվել է ցորենի և գարու սերմ, ինչպես նաև 1 հեկտարի հաշվարկով՝ դիզվառելիք: Տրամադրվող աջակցությունը եղել է հրատապ և իրավիճակային լուծում պահանջող: Իսկ առաջիկայում պետք է վերաձևակերպենք ընդհանուր գյուղատնտեսության նկատմամբ ունեցած մոտեցումները՝ շեշտը դնելով բարձրարժեք կուլտուրաների աճեցման, ջերմոցների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման և Արցախի պարենային անվտանգության վրա:
 
-Պարո՛ն նախարար, ակնհայտ է, որ հողի մշակության շնորհիվ լուծվում էին պարենային անվտանգության և ինքնաբավության հետ կապված հարցերը: Արցախում կա՞ խնդիր՝ կապված պարենային ապահովման հետ:
 
-Մինչև գյուղատնտեսական համակարգի վերաձևակերպման աշխատանքների սկսումը, ներկայումս մեր առաջնահերթ նպատակն է բավարարել Արցախի պարենային անվտանգության բավարարումը որոշ ապրանքատեսակներով: Ցավոք սրտի, արտահանման այն պոտենցիալը, որն ունեցել ենք հացահատիկի գծով, այլևս սպառված է: Մենք արտահանում էինք ՀՀ պահանջարկի գրեթե 25%-ի չափով հացահատիկ, իսկ հիմա պետք է մտածենք առաջնահերթ մեր  պարենային անվտանգության լուծման և բարձրարժեք կուլտուրաների մշակման մասին: Ինչու չէ, կարելի է իրականացնել նաև արտահանում, սակայն պետք է զբաղվել գիտակրթական հենքի վրա հիմնված ինտենսիվ գյուղատնտեսությամբ: Նշեմ նաև, որ մինչև պատերազմը այդ գործընթացը մեր կողմից մեկնարկել էր, որի արդյունքում առաջարկել էինք պետական աջակցության ծրագրերի փաթեթ:
 
Ինչ վերաբերում է պարենային ապահովման խնդրին, ապա այն այս պահին չի զգացվի, սակայն մոտ առաջիկայում այդ ամենը կզգացվի, քանի որ պարենային անվտանգության մակարդակը, ընդհանուր առմամբ, խաթարված է: Պետք է աշխատանքներ իրականացնել այդ համակարգի անխափան գործունեությունն իրականացնելու համար, որպեսզի գոնե պարենամթերքի մասով ունենանք ինքնաբավության նորմալ աստիճան: Անասնապահության, բուսաբուծության և վերամշակող արտադրության ոլորտներում կրած ահռելի վնասների հետ կապված՝ նկատելի է ապրանքների դեֆիցիտ, ինչը չի կարող չանդրադառնալ գնաճի վրա:
 
-Իսկ ունե՞նք վերամշակող կազմակերպություններ, որոնք վերսկսել են իրենց գործունեությունը:
 
-Կաթնամթերք վերամշակող ընկերություններն արդեն իսկ վերսկսել են իրենց գործունեությունը, և պատերազմի օրերին գրեթե չէին էլ դադարեցրել: Պատերազմի ժամանակ որոշ ալրաղացներ, հացի փռեր և վերամշակող կազմակերպություններ ևս չէին դադարեցրել իրենց աշխատանքը, ինչի համար շատ շնորհակալ ենք: Առկա իրողությունները հաշվի առնելով՝ պետք է փորձենք վերափոխել այն ծրագրերը, որոնք մինչև պատերազմը եղել են: Դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի նոր իրողություններին համահունչ մշակենք և հանրությանը ներկայացնենք պետական աջակցության նոր ծրագրերը:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search