Artsakhpress

Սփյուռք

Ինչպես են Լիբանանի հայերը պայքարում տնտեսական ճգնաժամի պայմաններում իրենց մշակույթը, խոհանոցն ու արհեստները պահպանելու համար. Al Arabiya-ի անդրադարձը

Al Arabiya-ն հրապարեկել է հոդված, որտեղ խոսվում է լիբանանյան ներքաղաքական և ներտնտեսական խոր ճգնաժամի հետևանքով անհետացող հայկական արհեստագործական համայնքի մասին:

Ինչպես են Լիբանանի հայերը պայքարում տնտեսական ճգնաժամի պայմաններում իրենց մշակույթը, խոհանոցն ու արհեստները պահպանելու համար. Al Arabiya-ի անդրադարձը

Ինչպես են Լիբանանի հայերը պայքարում տնտեսական ճգնաժամի պայմաններում իրենց մշակույթը, խոհանոցն ու արհեստները պահպանելու համար. Al Arabiya-ի անդրադարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հեղինակ Ռոբերտ Մըքքելվեյը խոսում է Լիբանանի տնտեսական ճգնաժամի, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների և օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունների հետևանքով օրեցոր տուժող տնտեսության և այդ իրադրության ֆոնին հայ արհեստագործական համայնքի մասին: Հոդվածը հիմնված է «Պատկեր» մշակութային կենտրոն-սրճարանի սեփականատեր Արփի Մանգասարյանի հետ հարցազրույցի վրա, փոխանցում է tert.am-ը:

Ինչպես նշում է հեղինակը հայկական արհեստագործական  համայնքը չի կարող իրեն թույլ տալ չաշխատել՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ և սահմանափակումներով:

«Մեկ տարուց ավելի տևող տնտեսական ճգնաժամի պայմաններում վարակի տարածումն ամեն ինչ էլ ավելի է բարդացրել»- գրում է հեղինակը՝ հավելելով, որ հայկական արհեստագործական փոքրիկ համայնքն այս ամենի հետևանքով կանգնած է վերացման վտանգի առջև:

«Արհեստների վերաբերյալ որևէ օրենք չունենք, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանված չեն պետության կողմից»,– ասել է NAHNOO հասարակական կազմակերպության տնօրեն Մուհամմադ Այուբը:

Նա հավելել է, որ ապրանքների զգալի մասը ներկրվում է և ավելի մատչելի է, քան տեղական արտադրանքը, բացի այդ տնտեսական այս պայամաններում ապրանքարտադրության համար նախատեսված հումքը շատ թանկ արժե:

NAHOO հասարակական կազմակերպությունը 2019 թվականին կազմել է հայկական արհեստագործական համայնքը  փրկելու ծրագիր՝ առաջարկելով համայնքի վերակենդանացման մի շարք նախագծեր: Սակայն Բուրջ Համմուդի հայ արհեստավորների մեծ մասը չունի գրանցում ո՛չ Սոցիալական հարցերի նախարարությունում, ո՛չ Արդյունաբերության նախարարությունում, ո՛չ էլ գրանցման համար անհրաժեշտ չափանիշներ ունի, ինչն, իր հերթին, թույլ չի տալիս կայուն պայմաններ ստեղծել:

Բուրջ Համմուդի Մարաշ թաղամասում 2005 թվականից գործող «Պատկեր» մշակութային կենտրոն-սրճարանի սեփականատեր Արփի Մանգասարյանը, անդրադառնալով վերանշյալ խնդիրներին նշել է, որ իր նպատակը եղել է ներկայացնել հայկական մշակույթն ու արվեստները արտասովոր ձևով, սակայն Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո հաստատությունը վնասվել է:

«Արվեստներն ու արհեստներն ամենաշատն են տուժում Լիբանանի տնտեսական անկայունության պատճառով, և ներքին արդյունաբերությունը չի կարողանում մրցակցել ներկրված ապրանքների հետ՝ թողնելով բացասական հետևանքներ հայկական համայնքի վրա» – ասել է Մանգասարյանը:

«Պատկեր»-ը NAHNOO-ի, ՅՈՒՆԻԴՕ-ի (Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպություն) և այլ կազմակերպությունների աջակցությամբ հաճախ կազմակերպել է համերգներ, խոհարարական դասընթացներ և ցուցահանդեսներ, որոնց մաս են կազմել կենտրոնի արհեստավորների աշխատանքները:

Նշենք, որ Բուրջ Համմուդը Լիբանանի հայկական շրջանն է, որտեղ բոլոր թաղամասերն ու փողոցները կրում են հայակական տեղանուններ: Վերջին տարիներին հայկական բնակչությունը նոսրացել է՝ իր տեղը զիջելով սիրիացի գաղթականներին:

Լիբանանի այս դժվար պայմաններում, սակայն, հայկական համայնքի համար ավելի մեծ հարված էր պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, նշում է հեղինակը:

«Աշխարհի հայերը կարծում են, որ աշխարհը չի փոխվել և շատ ողբերգություններ, ցավոք սրտի, կարող են նորից կրկնվել, քանի դեռ մարդկության հանդեպ ոճիր իրականացնողները չեն պատժվել»,– ասել է Արփի Մանգասարյանը: Նա նշել է, որ հայերը Լիբանանում հաստատվել են Հայոց ցեղասպանությունից հետո՝ ներկայացնելով իրենց մշակույթային կյանքն ու ինքությունը: Եվ հիմա՝ հատկապես Հայաստանում տեղի ուենցած պատերազմից հետո, հայերը ավելի քան երբևէ շարունակելու են ստեղծել, վերածնվել և սիրել:
«Հայերիս համար մեր ինքնությունը և մշակույթը ապահով տարածություն են, որտեղ մեզ կարող ենք զգալ ինչպես տանը: Հատկապես Լիբանանում, որտեղ հասարակությունը բաղկացած է էթնոդավանաբանական համայնքներից, հայերն իրենց ապահով են զգում՝ չնայած որ տարբերվում են բոլորից» – նշել է Մանգասարյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search