Artsakhpress

Միջազգային

Լավրովը Մոլդովայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Մերձդնեստրում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոլդովացի գործընկերոջ` Աուրելի Չոկոյի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և իրավիճակը Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:

Լավրովը Մոլդովայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Մերձդնեստրում

Լավրովը Մոլդովայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Մերձդնեստրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, հեռախոսազրույցը տեղի է ունեցել մոլդովական կողմի նախաձեռնությամբ:

«Կողմերը քննարկել են ռուս-մոլդովական հարաբերությունների զարգացման արդիական հարցեր և հեռանկարներ, ԱՊՀ-ի շրջանակում համագործակցության հարցեր և Եվրասիական տնտեսական միությանը՝ որպես դիտորդ Մոլդովայի փոխգործակցության հարցերը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը ընդհանուր կարծիք են հայտնել երկկողմ փոխգործակցության բարեկամական և կառուցողական բնույթը պահպանելու, տարբեր մակարդակներում ինտենսիվ շփումներ պահպանելու անհրաժեշտության մասին:

«Գնահատականներ են փոխանակվել Մերձդնեստրի կարգավորման բանակցային գործընթացում առկա իրավիճակի, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ», - հավելել է նախարարությունը:

Կոլբասնայից զինամթերքի հեռացումը սկսվել էր 2003 թվականին, բայց Մերձդնեստրի իշխանությունների կողմից գործընթացը արգելափակվել է արդեն 2004-ին ՝ Մոլդովայի հետ  հարաբերությունների սրացումից հետո: Մերձդնեստրի Հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին նշել էր, որ չճանաչված հանրապետությունը կտրականապես դեմ է խաղաղապահների դուրսբերմանը, բայց պաշտպանում է զինամթերք վերացնելու գաղափարը: Սակայն այդ խնդիրները, ըստ նրա, պետք է քննարկվեն բացառապես ՌԴ-ի հետ:

2019-ի օգոստոսին Մոլդովայի ներկայիս նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպմանը ՌԴ պշտպնությն նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է Կոլբասնայում սկսել զինամթերքի ոչնչացման գործընթացը: Դոդոնը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում իր ելույթներում ողջունել է այս նախաձեռնությունը, որը, նրա խոսքերով, կարող է տեղից շարժել Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: ԱՄՆ-ը, ինչպես նաև ԵԱՀԿ-ն հետաքրքրություն էին հայտնել և ցանկացել էին մասնակցել զինաթափմանը` Քիշնևին առաջարկելով փորձագիտական աջակցություն`պահեստների տեխնիկական վիճակը գնահատելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search