Artsakhpress

Տնտեսական

Թույլ դոլարի ֆոնին ոսկին թանկանում է

Հինգշաբթի առավոտյան թույլ դոլարի աջակցությամբ ոսկու գինն աճում է, վկայում են սակարկությունների տվյալները։

Թույլ դոլարի ֆոնին ոսկին թանկանում է

Թույլ դոլարի ֆոնին ոսկին թանկանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինն աճել է 0,37 տոկոսով կամ 6,7 դոլարով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1836,9 դոլարի։ Ընդ որում՝ արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,15 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց մինչեւ 24,117 դոլարի, փոխանցում է «Փրայմը»։
Դեղին մետաղի արժեքին աջակցում է դոլարի ավելի թույլ փոխարժեքը։ Դոլարի թուլացումը ոսկու արժեքին աջակցում է, քանի որ այդ դեպքում այն էժանանում է օտարերկրյա արժույթ տնօրինողների համար։ Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթի զամբյուղում) նվազում է 0,14 տոկոսով՝ հասնելով մինչեւ 90,99 կետի։
Ամերիկյան արժույթի նվազումն իր հերթին պայմանավորված է ԱՄՆ տնտեսության խթանման լավատեսությամբ եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման ոլորտում առաջընթացով։ Ամերիկյան տնտեսությանը 908 մլրդ դոլարով արտակարգ աջակցության նախագծի շուրջ բանակցությունները, որը ներկայացրել է ԱՄՆ 2 կուսակցություններից սենատորների խումբը, թրեյդերներին որոշումներ ընդունելու հույս են ներշնչում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search