Artsakhpress

Ռազմական

Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մեկ օրում վնասազերծել են շուրջ 100 պայթյունավտանգ առարկա

 Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում:

Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մեկ օրում վնասազերծել են շուրջ 100 պայթյունավտանգ առարկա

Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մեկ օրում վնասազերծել են շուրջ 100 պայթյունավտանգ առարկա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտի հարավային հատվածներում: Սակրավորների կողմից ականազերծման ընթացքում մեկ օրում հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 100 պայթյունավտանգ առարկա:

Պայթյունավտանգ առարկաները տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 38 հեկտար տարածք և շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 1100 պայթյունավտանգ առարկա:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search