Artsakhpress

Հասարակական

Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի միջանքցը. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի՝ 5 կմ լայնությամբ միջանցքը, որով ապահովվում է կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, ինչպես նաև բնակիչների վերադարձն իրենց նախկին բնակավայրեր և քաղաքացիական տրանսպորտի երթևեկությունը:

Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի միջանքցը. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի միջանքցը. ՌԴ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գերենալ մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է tert.am-ը:

«Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ համատեղ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ ադրբեջանական կողմին է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը: Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվում է Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ: Դրանով ապահովվում է կապը Հայաստանի հետ, մարդկանց անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր և քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը և ավելացրել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search