Artsakhpress

Քաղաքական

Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել

 Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում:

Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել

Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին   «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Նրա խոսքով ռուս խաղաղապահները երեկ  տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպիտի լինեն: Ուստի Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է:
«Այդուհանդերձ ռուս խաղաղապահները չեն հստակեցրել ադրբեջանական զինված ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր թե ոչ: Անվտանգության նկատառումներով հնարավոր է կանայք և երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նույնպես Բերձորում եմ», -մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել:
Բերձորում այժմ ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ իրենք առայժմ սպասում են  իրադարձությունների հետագա ընթացքին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search