Artsakhpress

Ռազմական

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները վնասազերծել են մոտ 1 հազար պայթյունավտանգ առարկա

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբղում ականազործել են մոտ 10 կմ ճանապարհ եւ Լաչինի միջանցքում վնասազերծել մոտ հազար պայթյունավտանգ առարկա։

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները վնասազերծել են մոտ 1 հազար պայթյունավտանգ առարկա

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները վնասազերծել են մոտ 1 հազար պայթյունավտանգ առարկա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Լաչինի միջանցքում տեղանքի մի հատված եւ ապահովել էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը վերականգնող բրիգադի աշխատանքի անվտանգությունը, որն ավերվել էր ռազմական գործողությունների ժամանակ։ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ընդհանուր մաքրվել է ավելի քան 29 հեկտար տեղանք եւ մոտ 10 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 շենք եւ սոցնշանակության օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է մոտ 1000 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, ինչպես նաեւ նետված կամ չգործած ռազմամթերքը դուրս է տարվում հատուկ սարքավորված հրաձգարան, որտեղ ոչնչացվում է։ Սակրավորները տեղում պայթեցնում են այն ռազմամթերքը, որն անհնար է տարհանել։
Գերատեսչությունից նշել են, որ ՌԴ խաղաղապահները ապահովում են նաեւ էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, կապի գծերի եւ տրանֆորմատորային ենթակայանների վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Անցած մեկ օրում վերականգնվել է էլեկտրահաղորդման գծերի 3 հենասյուն, 1,2 հազար մետր գազախողովակ, ավելի քան 1,5 հազար մետր կապի գիծ, 2 տրանֆորմատորային ենթակայան։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search