Artsakhpress

Քաղաքական

«Խորհրդանշականորեն» Արցախի և Մայր Հայաստանի միավորման վերաբերյալ պատմական որոշումից 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար». Արտակ Բեգլարյան

Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու նախորդ ու գալիք սերունդներին, և արդեն մեկնարկել է Արցախյան շարժման նոր ու ավելի ծանր փուլը, որի վերջնարդյունքը մեծապես կախված է հենց մեր սերունդից:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
««Խորհրդանշականորեն» Արցախի և Մայր Հայաստանի միավորման վերաբերյալ պատմական որոշումից 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար»...

Ինձ համար սա ոչ միայն ազգային, այլ նաև անձնական դժբախտություն է, քանի որ հայրս՝ Արտյոմ Սուրենի Բեգլարյանը 28 տարի առաջ զոհվել է Քաշաթաղի հյուսիսային բնակավայրերի ազատագրման ժամանակ, այն բնակավայրերի, որոնք այսօր հանձնվում են գերության: Անկախ այս միջանկյալ զարգացումից, որը խստորեն տարբերվում է մեր նահատակների երազանքներից, միևնույն է՝ ես հպարտ եմ իմ ընտանիքի զոհաբերությամբ հանուն Հայրենիքի...

Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու նախորդ ու գալիք սերունդներին, և արդեն մեկնարկել է Արցախյան շարժման նոր ու ավելի ծանր փուլը, որի վերջնարդյունքը մեծապես կախված է հենց մեր սերունդից:

Ի դեպ, ես Արցախյան շարժման մեկնարկի ծնունդ եմ և այդ համազգային զարթոնքը դիմավորել եմ մորս փորում, իսկ ՀՀ Սահմանադրության ընդունումից յոթ տարի առաջ՝ հուլիսհինգյան ծննդիցս հետո ծնողներս վերջին պահին անունս դրեցին Արտակ՝ մյուս քննարկվող տարբերակի՝ Արցախի փոխարեն:

Այնպես որ ես ի ծնե, այնուհետև՝ գիտակից կյանքիս սկզբում երդում եմ տվել կյանքս նվիրել Հայրենիքին ու Արցախյան շարժմանը՝ մինչև հաջող վերջնարդյունք կամ ցմահ:
Ես երդումից ու պարտքից փախչող տեսակ չեմ…»,- գրել է նա:

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search