Artsakhpress

Ռազմական

Ռուս խաղաղապահները Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի 3 կիլոմետրանոց հատվածի ականազերծման արդյունքում ավելի քան 100 պայթուցիկ են վնասազերծել (տեսանյութ)

Ականազերծման աշխատանքներ իրականացնող ռուս զինծառայողները Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի շուրջ 3 կիլոմետրանոց հատվածի ինժեներական հետախուզման արդյունքում ավելի քան 100 պայթուցիկ նյութեր են վնասազերծել, որոնք տեղափոխվել են հատուկ վայր ու ոչնչացվել, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջից:

Ռուս խաղաղապահները Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի 3 կիլոմետրանոց հատվածի ականազերծման արդյունքում ավելի քան 100 պայթուցիկ են վնասազերծել (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի 3 կիլոմետրանոց հատվածի ականազերծման արդյունքում ավելի քան 100 պայթուցիկ են վնասազերծել (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ն:
Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ օպերացիայի շրջանակում ավելի քան 24 հա տարածք և շուրջ 8 կմ ճանապարհահատված է ականազերծվել, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթուցիկ առարկա:
Ականազերծման աշխատանքներում ներգրավված զինծառայողներն ունեն պայթուցիկ առարկաների հայտնաբերման համար անհրաժեշտ ժամանակակից միջոցներով, «ИМП-С2» և «ИНВУ-3М» տեսակի ականազերծիչներով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Search