Artsakhpress

Միջազգային

Հրապարակվել են Իրանում միջուկային ֆիզիկոսի սպանության մանրամասները

Իրանցի միջուկային գիտնականը երթեւեկել է զրահապատ մեքենայով, սակայն դուրս եկել դրանից, որից հետո սպանվել է հեռակառավարվող զենքից, հաղորդել է Fars իրանական լրատվական գործակալությունը:

Հրապարակվել են Իրանում միջուկային ֆիզիկոսի սպանության մանրամասները

Հրապարակվել են Իրանում միջուկային ֆիզիկոսի սպանության մանրամասները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրատվականի տվյալներով՝ նոյեմբերի 27-ին զրահապատ ավտոմեքենան տեղափոխում էր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեին եւ նրա տիկնոջը Իրանի հյուսիսում՝ Մազենդերան նահանգի Ռոստամկոլա քաղաքից դեպի Աբսարդ բնակավայր, որտեղ եւ տեղի է ունեցել մահափորձը: Նրա մեքենան ուղեկցում էր իր անվտանգության ծառայության եւս երեք ավտոմեքենա, փոխանցում է news.am-ը:
Ավտոշարասյան առջեւից շարժվող անվտանգության մեքենան առաջ է անցել իրավիճակը ստուգելու համար: Սակայն այդ պահին, ինչպես նշում է պորտալը, Ֆախրիզադեի ուշադրությունը շեղել են մեքենայի ուղղությամբ կրակոցների ձայները, որոնք, ըստ նրա, շարժչի խնդրի կամ ինչ-որ խոչընդոտի բախվելու ձայներ էին:
Այդ պատճառով նա դուրս է եկել ավտոմեքենայից, որից հետո նրա ուղղությամբ կրակ էին բացել հեռակառավարվող հրազենից: Ավտոմեքենան, որից կրակ էին բացել, կանգնած էր Ֆախրիզադեի մեքենայից 150 մետր հեռավորության վրա:
Գործակալության տվյալներով երկու փամփուշտ դիպել են նրա մարմնի կողային հատվածին, մեկը՝ մեջքին, ինչի հետեւանքով վնասվել էր նրա ողնուղեղը: Ֆախրիզադեն իր մարմնով ծածկել է թիկնապահին, որը եւս ստացել է վնասվաքներ մի քանի փամփուշտի հետեւանքով: Այնուհետեւ Nissan-ը պայթել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Գործակալության հաղորդմամբ՝ մահափորձն ընդամենը տեւել է երեք րոպե: Մեքենայի սեփականատերը լքել է երկիրը հոկտեմբերի 29-ին:
Միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն զոհվել է Թեհրանի մերձակայքում մահափորձի հետեւանքով. նա ստացել էր լուրջ վնասվածք եւ մահացել հիվանդանոցում: Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ  սպանված գիտնականը նախարարության կից հետազոտությունների եւ նորարարությունների կազմակերպության ղեկավարն էր:
Նրա սպանությունը տեղի է ունեցել մեկ ուրիշ իրանցի միջուկային գիտնականի՝ Մաջիդ Շախրիարիի սպանության տարելիցի նախաշեմին (գիտնականը սպանվել էր 2010 թվականի նոյեմբերի 29-ին):
Իրանի փոխնախագահ եւ երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեխին, մեկնաբանելով վերջին իրադարձությունները, հայտնել է, որ Ֆախրիզադեն զբաղվել է հիմնականում երկրի ուղղությամբ միջուկային հարվածի դեմ պաշտպանության հարցերով:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մատնանշել է գիտնականի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունները՝ կոչ անելով միջազգային հանրությանը դադարել երկակի ստանդարտների քաղաքականությունն ու դատապարտել «պետական ահաբեկչության» գործողությունը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ միջուկային ֆիզիկոսի սպանությունն անպատասխան չի մնա: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի գրասենյակն, ի պատասխան ՌԻԱ Նովոստի-ի հարցման, հայտնել է, որ չի մեկնաբանի Իրանի իշխանությունների հայտարարությունները Ֆախրիզադեի սպանության գործում հրեական պետության մասնակցության վերաբերյալ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search