Artsakhpress

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել պատասխանել ԱՄՆ-ի սադրանքներին՝ կապված ռուսական ջրային սահմանի խախտման հետ

Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին հրաժարվել ռուսական սահմանների խախտման հետ կապված սադրանքներից և իրեն իրավունք է վերապահում պատասխանել նման գործողություններին։

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել պատասխանել ԱՄՆ-ի սադրանքներին՝ կապված ռուսական ջրային սահմանի խախտման հետ

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել պատասխանել ԱՄՆ-ի սադրանքներին՝ կապված ռուսական ջրային սահմանի խախտման հետ
 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ասված է հինգշաբթի՝ նոյեմբերի 27-ին, ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ՝ կապված ռուսական տարածքային ջրեր ամերիկյան Էսկադրային ականակիր նավի մուտք գործելու միջադեպի հետ։

«Ամերիկյան ռազմանավի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր մուտք գործելու փաստը չի չի ստեղծում և չի կարող ստեղծել միջազգային իրավական հետևանքներ համապատասխան ջրային տարածքների կարգավիճակի համար: Կոչ ենք անում ԱՄՆ-ին հետագայում զերծ մնալ նման արկածներից, հակառակ դեպքում հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ամերիկյան կողմի վրա է լինելու։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխան գործողություններ ձեռնարկել», - ասված է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ Մոսկվան իր դժգոհությունն է հայտնում Վաշինգտոնին նոյեմբերի 24-ին ՌԴ տարածքային ջրեր ամերիկյան ռազմանավի մուտք գործելու կապակցությամբ և այս միջադեպը որակում է սադրանք՝ ուղղված խաղաղության ու կարգի խաթարմանը։

Ինչպես բացատրել են արտգործնախարարությունում, ՌԴ ծովային սահմանի խախտումն ամերիկյան ռազմանավերն իրականացրել են «Պետրոս Մեծի ծոցի միջազգային իրավական կարգավիճակը կասկածի տակ դնելու մտադրությամբ»։ Նշվում է, որ Վաշինգտոնին շատ լավ հայտնի է Ռուսաստանի դիրքորոշումը ջրային այս տարածքի նկատմամբ, որը ՌԴ-ի ինքնիշխանության տակ է, և այլ պնդումներն անընդունելի են։

Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունում նաև նշել են, որ միջադեպի կապակցությամբ ամերիկյան կողմին ռազմադիվանագիտական ուղիներով կոշտ դեմարշ է արվել, քանի որ ակնհայտ է, որ այս կերպ ԱՄՆ-ն գիտակցաբար փորձում է սրել իրավիճակը։

Ավելի վաղ բրիտանական Daily Express պարբերական գրել էր, որ ռուսական ափերի մոտ ամերիկյան ռազմական նավերի գործողությունները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ և անգամ համաշխարհային պատերազմի սանձազերման պատճառ դառնալ։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական «Ծովակալ Վինոգրադով» նավը թույլ չի տվել ամերիկյան «Ջոն Մաքքեյն» էսկադրային ականակրին խախտել Ռուսաստանի ծովային սահմանները Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում՝ սպառնալով հարվածել ամերիկյան ռազմանավին։ ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, էսկադրային ականակիրը, որն արդեն մի քանի օր էր ինչ գտնվում էր Ճապոնական ծովում, խախտել է ՌԴ-ի ծովային սահմանն ու մուտք գործել Պետրոս Մեծի ծոց՝ մոտ երկու կիլոմետր ընկղմվել ռուսական տարածքային ջրեր։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search