Artsakhpress

Հասարակական

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի նշելու է նոյեմբերի 28-ին:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
«Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:  Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ: Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին: Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը»,- նշել է Վահրամ քահանան:
Նա հավելել է, որ վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա բարեպաշտ ժողովրդին և հայրենի երկիրը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Search