Artsakhpress

Ռազմական

Ռուս ռազմական ինժեներները ԼՂ-ում ոչնչացրել են շուրջ 150 պայթյունավտանգ առարկա

Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:

Ռուս ռազմական ինժեներները ԼՂ-ում ոչնչացրել են շուրջ 150 պայթյունավտանգ առարկա

Ռուս ռազմական ինժեներները ԼՂ-ում ոչնչացրել են շուրջ 150 պայթյունավտանգ առարկա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսական ինժեներական ստորաբաժանումները իրականացնում են ինժեներական հետախուզություն և ընդհանուր օգտագործման ճանապարհների և տեղանքի ականազերծում խաղաղապահական դիտակետերի միջև ընկած հատվածներում, բնակավայրերի մոտակայքում և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներում:

Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները իրականացրել են ինժեներական հետախուզություն և պայթյունավտանգ առարկաների վնասազերծում Ստեփանակերտ քաղաքի հարավում՝ 1.5 կիլոմետր հատվածում:

Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվել:

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ընդհանուր առմամբ ինժեներական ստորաբաժումներն ականազերծել են երկու հեկտար տարածք և շուրջ երեք կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել ու վնասազերծել են 144 պայթյունավտանգ առարկա:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Search