Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ստեփանակերտում սոցիալական օբյեկտների և տների էլեկտրականության ու գազի մատակարարման հարցերը լուծված են:
«Այսօրվա դրությամբ Ստեփանակերտի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97%-ով վերականգնվել է». ՌԴ ՊՆ
Զինվորականների խոսքով՝ ռուս խաղաղապահներն այժմ նաև տեղացի բնակիչներին օգնություն են ցուցաբերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և ճանապարհների մաքրման աշխատանքների հարցում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։